Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի անդամ, 68 կգ քաշային Սարգիս Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված բաց առաջնությունում:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի հաղորդմամբ Սարգիս Սարգսյանը երեք մենամարտերում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ՝ արդյունքում կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Վաստակավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի սանն ընդամենը մեկ ամիս առաջ արծաթե մեդալ էր նվաճել Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի ուսանողական խաղերում: