f

Անկախ

Ֆրանսիայի նախագահի կողմից ճնշումների լեզվով խոսելն անընդունելի է․ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ


Օգոստոսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դեսպանների համաժողովի ժամանակ հնչեցրած կարծիքները, որոնք «կեղծ պատկերացումներ են կազմում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին և միակողմանիորեն պաշտպանում Հայաստանը, վնասում են խաղաղության գործընթացին» (չակերտները - Tert.am)։

Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով դեսպանների համաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեսպանների համաժողովում ասել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար։

Նշվում է, որ «Ֆրանսիայի նախագահի հերթական հայտարարությունը, որը հիմնված է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունների վրա, հերթական անգամ խոսում է այս երկրի սխալ քաղաքականության մասին» (չակերտները - Tert.am)։

«Անհասկանալի է, թե ինչու ֆրանսիական կողմը, որը չդատապարտեց Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ 30-ամյա օկուպացիան և ագրեսիան, չմեկնաբանեց օկուպացիայի հետևանքով շուրջ 1 միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակների հումանիտար իրավիճակը, դատապարտում է 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը ազատագրել է իր հողերը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, իր ելույթներում կենտրոնանում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունների վրա» (չակերտները - Tert.am) ,- հայտնել է Հաջիզադեն։

Ըստ ադրբեջանական կողմի՝ «անընդունելի է, որ Ֆրանսիայի նախագահը, որը բառապաշարում օգտագործեց այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «Լաչինի մարդասիրական միջանցքը», խոսեց ճնշման լեզվով» (չակերտները - Tert.am)։

«Սա անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ» (չակերտները - Tert.am) ,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։ 

Ադրբեջանի ԱԳՆ Էմանուել Մակրոն Արցախի շրջափակում Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին