Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որը նախօրեին անհասանելի էր ադրբեջանական կողմի բողոքների պատճառով, կրկին հասանելի է։
Հիշեցնենք, որ Հարությունյանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: