f

Անկախ

Նիկոլն էլ, Արայիկն էլ արդեն տեղյակ են (ավելի հավանական եմ համարում, որ պայմանավորվածություն ունեն Բաքվի հետ), որ ադրբեջանցիները ում կուզեն, կարող են անցակետից տանել. Վրթանեսյան


Այսօր ճանապարհից առևանգած 3 տղաները ոչ միայն անչափահաս են, ոչ միայն հայ են, այլև ՀՀ քաղաքացի են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Կարեն Վրթանեսյանը.

«Առևանգումը, ինչքանով հասկանում եմ, տեղի է ունեցել ռուս զինվորականների ներկայությամբ, որոնք չեն խոչընդոտել դրան։
Նայեցի ՀՀ ԱԳՆ կայքում. 2+ ժամ է անցել, դեռ որևէ հայտարարություն չկա։ ՌԴ դեսպանն էլ կանչված չի ԱԳՆ բացատրություններ տալու համար։ Կարծես թե ինֆո չկա նաև, որ Նիկոլը զանգած լինի Պուտինին (ես որ չգտա)։

Կրկնում եմ. ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ 3  քաղաքացիների։

Համեմատելու համար ինֆո փնտրեցի ԱԳՆ կայքում Վագիֆ Խաչատրյանի մասին (ով, բնականաբար, նույնպես ՀՀ քաղաքացի է)։ Ընդամենը մեկ անատամ ու անհասցե հայտարարություն գտա (գուցե վատ եմ փնտրել, չգիտեմ), որտեղ բառ անգամ չի ասվում այն մասին, որ Վագիֆը ՀՀ քաղաքացի է և ՀՀ-ն պարտավոր է նրան տեր կանգնել։

Այս ամենից եզրակացնում եմ, որ Նիկոլն էլ, Արայիկն էլ արդեն տեղյակ են (ավելի հավանական եմ համարում, որ պայմանավորվածություն ունեն Բաքվի հետ), որ ադրբեջանցիները ում կուզեն, կարող են անցակետից տանել։

Հ.Գ. Վստահ եմ, որ քանզի այս դեպքում ռուսներն են մեղավոր, որ չեն խոչընդոտել, մերձիշխանական շրջանակներից աղմուկը մի քիչ ավելի բարձր կլինի, բայց մեծ հաշվով, այդ աղմուկը ուղղակի կօգտագործեն ժողովրդի «գոլորշին բաց թողելու» համար։
Ռուսներին որևէ իրական предъява չեմ ակնկալում, քանի որ, ինչպես նշեցի, կարծում եմ, որ Նիկոլ-Ալիև համաձայնություն արդեն կա, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիներ այլևս չեն համարում»։

մարդկանց առևանգում Ադրբեջան Արցախի շրջափակում Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին