Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի ավագ որդին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» ակումբային ակադեմիայի խաղացող, հաղորդում է Daily Mail-ը։
11-ամյա Տիագո Մեսին հանդես կգա ակադեմիայի մինչեւ 12 տարեկանների թիմում։
Լիոնել Մեսին այս ամռանն է միացել «Ինտեր Մայամիին», որի կազմում անցկացրած 9 խաղում խփել է 11 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում, նվաճել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթը։