Համաշխարհային դպրոցական Խաղերում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում։
ՀԸՖ-ի հաղորդմամբ՝ արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ավետիք Թութխալյանը եւ 62 կգ քաշային Մաքսիմ Մկոյանը, 44 կգ քաշային Նարեկ Հակոբքյոխվյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Ավելի վաղ այս Խաղերում ոսկե մեդալակիրներ էին դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցած 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 62 կգ քաշային Արամ Սարգսյանը։ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։