f

Անկախ

Կարեն Դեմիրճյանը և Հայկ Մարությանը՝ կիսողի փայ․ անշնորհակալությունը՝ զենք ընտրական պայքարում


Կարեն Դեմիրճյանը հայ ժողովրդի կյանքից բացակա էր, երբ մութ էր ու ցուրտ, երբ վայրենի սեփականաշնորհում էր իրականացվում ու ճնշվում էր գյուղացին, աշխատավորը, գիտնականը։

Նա բացակա էր, երբ պատերազմ էր, Բերձորը փակ էր, Կապանը ռմբակոծվում էր ու երբ ընկնում էր Շահումյանն ու Մարտակերտը։

Նա բացակա էր, երբ ապօրինաբար փակվում էին ԶԼՄ-ներ, ջարդուխուրդ անում գրասենյակները, փակում կուսակցություններ, սպանվում էին ու բանտարկվում էին ՀՀՇ-ի հակառակորդները։

Բացակա էր, երբ 1995 թվին կեղծիքներով ընդունեցին Լևոն Տեր-Պետրոսյանի մենիշխանության Սահմանադրությունը ու 96-ին կեղծեցին նախագահի ընտրություններն ու տապալեցին ժողովրդավարությունը՝ հօգուտ Արցախն ուրացողի։

Բայց 98 թվի նախագահի ընտրությանը՝ Վազգեն Սարգսյանի հորդորներով նա հայտնվեց։

Հայտնվեց, որովհետև հարկավոր էր 96 թվի հաղթած թեկնածուին և 92-93թթ․ Արցախում հաղթանակներ տոնած պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանից ձայները կորզել, լուսանցքից դուրս թողնել, պատմությունից ու լուսանկարներից ջնջել նրան։

Տակտիկան աշխատեց։ Ժողովրդի կյանքից 10 տարի բացակայած, անհաղորդ մարդը, դարձավ օրվա իշխանության ձայները կիսող փայը։ Բուռն ընդդիմադիրը ընտրությունից հետո կուսակցություն հիմնեց Վազգեն Սարգսյանի հետ, դարձավ Ազգային ժողովի նախագահ:

Հայկ Մարությանը նոյեմբերի 9-ի շոկից հետո մնաց Արցախը հանձնողների թիմում։

Նա բացակայում էր ժողովրդի կյանքից, երբ հանձնում էին Գորիս-Կապան ճանապարհը, Սև լիճը, Իշխանասարը, երբ Շուշիի հայկական լինելը կասկածի տակ էին դնում, իսկ գերիներին ասում՝ թող մի էրկու ամիս էլ սպասեն:

Նա չկար, երբ Բերձորն ու Աղավնոն հանձնում էին, ավելին՝ հանձնելուց անմիջապես հետո՝ օրեր անց իր ներկայացումն էր ռասկրուտկա անում։

Իր ներակայցման մեջ ամբողջությամբ բացակայում էր Հայաստանի ու Արցախի աղետը։ Իր ներկայացումն ամբողջությամբ կենտրոնացած է իր վրա․ եսակենտրոն շոու Արցախն ու Սյունիքը հանձնելու ժամանակ։ Ծամածռվում է, թե ինչպիսի լավ քաղաքապետ էր ու ինչ անարդար են վարվել իր հետ։

Նա բացակա է, երբ դատում են Հայաստանի հերոսներին, Արցախի համար պայքարողներին, հայերին ու հայերի բարեկամներին թույլ չեն տալիս երկիր մտնել, ու երբ 15 զինվոր կացարանում այրվում, մահանում է։

Նա չկա, երբ դատարանում մահանում է իր գործընկերը՝ Արմեն Գրիգորյանը։

Նա չկար, երբ թշնամին հասավ Տեղ գյուղ ու 8 ամիս չկար, երբ պաշարել ու խեղդում են Արցախը։ Նա չկար, երբ դավաճանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչեց։

Ցեղասպանություն ա, սովից մարդ ա մահացել, հղիներ են վիժել, մայրը գնացել ա ուտելիք գտնի երեխաների համար, էկել ա գտել նրանց մահացած, էրեխեքը գիշերվա հազարին հացի հերթի են կանգնած, իսկ ինքն էլի ներկայացումն ա ռասկրուտկա անում՝ արի նայի, տես՝ ինչ թույն քաղաքապետ էի։

Երեք տարի ա դավաճաններին չի դիմագրվում, մեկ էլ հոպ, հանկարծ հայտնվեց Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Ինչո՞ւ։ Որ ձայները կիսի ու լուսանցքից դուրս թողնի նրանց, ովքեր 5 տարի է էս աղետը կանխելու ձևեր են որոնում։ Աջակցի դավաճաններին:

Մայր Հայաստանից Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Ստեփան Դանիելյանը 3+2 տարի ա անընդհատ բացատրում են, թե ինչ ա կատարվում ու փորձում են կանխել աղետը։

Ապրելու Երկրից Մանե Թանդիլյանը նոյեմբերի 9-ից հետո գնաց Արցախ սոցիալական հարցերով նախարար ու էնտեղի պաշտոնյաներից գիտեմ, որ բավական արդյունավետ ա աշխատել։ Հա դիրքորոշում հայտնելու ողնաշար չունի, կողմնորոշվելուց լավ չի, բայց Արցախի պաշտպանության վարքը կա։

Ժողովրդավարական համախմբում կուսակցությունից Սուրեն Պետրոսյանը անընդհատ բացատրել ա իրավիճակը, դուխ ու կամք փոխանցել ժողովրդին, իսկ Բերձորն ու Աղավնոն հանձնելուց, ընտանիքով էնտեղ էր, որ կանխի էդ աղետը։

Թե՛ Կարեն Դեմիրճյանը, թե՛ Հայկ Մարությանը օրվա իշխանության համար ձայները կիսելու փայն են, ժողովրդի մոռացության ու անշնորհակալության թեկնածուները։ Ոչինչ որ չկար էսքան ժամանակ, զատո, հաստատ, էն մյուսներն էլ շանս չունեն, վրեն թե վիզ չեն դրել էսքան, Հայկը մռութ ա;

Ի՞նչ ստացանք Կարեն Դեմիրճյանի վերադարձից։ Մեկ տարի անց նրան ու նրան քաղաքականություն վերադարձրած Վազգեն Սարգսյանին սպանեցին Ազգային ժողովում։ Նրանց մահացության արդյունքում Հայաստանը ստացավ էրկու անիմաստ ու անսկզբունք գործիչ՝ Ստեփան Դեմիրճյանը, որը հետո միացավ Արցախն ուրացող Լևոն Տեր-Պետրոսյանին ու Արամ Սարգսյան, որը դավաճանների հենարաններից ա։

Դեմիրճյանին, որը Հայաստանի զարգացման գործում Սովետական տարիներին ահագին գործ էր արել, համոզել էին վերադառնալ, երբ ցույց էին տվել կատարած աշխատանքը՝ բանակը, Հայկ Մարությանին, որը Հայաստանի անկման հարցում ահագին ներդրում ունի, ամենայն հավանականությամբ ուրիշ միջոցով են համոզել։

Իրական բեմը էս 5 տարվա դիրքորոշումներն են, ոչ թե Հայկ Մարությանի 1 ժամ 15 րոպե ինքնագովազդը, որ նայես, խնդաս, թույլ տաս վերադառնա, երբ երկրի ցավերից միշտ բացակա ա։

Երևանը հանձնեն՝ Լոսում կխաղա, թե ինչ լավ քաղաքապետ ա ինքը։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում քաղաքապետի ընտրություն Կարեն Դեմիրճյան Հայկ Մարության Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին