f

Անկախ

Փաշինյանն իր գլուխը պետք է բնից հանի, ես անձամբ իրեն մարտահրավեր եմ նետում․ Թեւանյան


Շատ կարեւոր է, որ մթնոլորտ փոխվի երկրում եւ ընտրությունները ոչ թե քաղաքականացվեն, այլ գերքաղաքականացվեն՝ Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ 

«Մեզ անհրաժեշտ է, որ քաղաքացիների պահանջով եւ ճնշմամբ Նիկոլ Փաշինյանն իր գլուխը բնից հանի եւ գա, մասնակցի ընտրությունների այս քարոզարշավի ընթացքին եւ բացատրություններ տա։ Ես իրեն անձամբ մարտահրավեր եմ նետում․ եթե ասելիք ունի, եթե իր համար խնդիր չկա որեւէ մեկի հետ բանավիճելու, թող գա, ես կասեմ, թե որը ինչ ձեւով պետք է ներկայացնել եւ որ ինքը բացարձակապես զրո է քաղաքականության մեջ ոչ միայն իր տգիտությամբ, այլ նաեւ իր հակապետական քայլերով»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։ 

ՔՊ-ն եթե ռիսկ ունի, ասաց նա,  թող իր առաջնորդով մասնակցի այս ընտրություններին, ոչ թե թաքնվի տարրբեր թեկնածուների եւ այլնի ետեւում։

Քարոզարշավի ընթացքում նրա համար նաեւ ակնհայտ է դարձել, որ թեկնածուներից մեկը պետք է նարկոդիսպանսերից թուղթ բերի եւ ապացուցի, որ ինքը առողջ է հոգեպես եւ այլ առումներով եւ կարող է մասնակցել եւ հավակնել որեւէ պաշտոնի։ 

«Մնացածը քաղաքացիների գործն է։ Մեր քաղաքացիները պետք է պահանջատեր լինեն եւ ստիպեն, որ թեկնածուներն իրենց առողջության եւ անառողջության մասով տեղեկանք ներկայացնեն։ Եթե չներկայացնեն՝ հետեւությունները քաղաքացիները պետք է անեն»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

«Մայր Հայաստանի» ծրագրում կա կետ, որով դաշինքը պետք է նարկոտրաֆիկինգի դեմ պայքարի, քանի որ գործող իշխանությունների օրոք թմրամոլությունը Հայաստանում սարսափելի չափերի է հասել։

«Բացի այն, որ Հայաստանում իշխանություններն այդ բիզնեսի մեջ են ներգրավված, նաեւ քարոզում են թմրամոլություն»,-նկատեց Անդրանիկ Թեւանյանը։

Քաղաքապետարանը թմրամոլության քարոզի դեմ պայքարում հսկայական աշխատանք կարող է իրականացնել, որը չի արվում։

Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյան քաղաքապետի ընտրություն Հայաստան Տեսանյութ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին