f

Անկախ

Հայաստանի անվտանգության գլխավոր խոչընդոտն ու մարտահրավերը Նիկոլ Փաշինյանն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)


«Մայր Հայաստան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է ամբողջական իշխանափոխության ծրագրով, որովհետեւ համոզված է, որ միայն դրա միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այսօր հանդիպումները Նոր Նորք վարչական շրջանում են։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության գլխավոր խոչընդոտն է, գլխավոր մարտահրավերը։ Փոխելով իշխանությունը, մենք կկարողանանք իրական անվտանգություն ու խաղաղություն ապահովել։ Մասնակցե՛ք ընտրություններին եւ ձեր քվեն տվեք հանուն անվտանգության ու խաղաղության»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նա վստահեցրեց, որ բոլորի քվեի ուժով իրենք կարողանալու են փոխել իշխանությունը եւ վռնդել Նիկոլ Փաշինյանին կառավարության կաբինետից։

«Մեր ընտրությունը պատերազմի ու խաղաղության միջեւ է։ Նիկոլը պատերազմ է բերում, բերում է կորուստներ, նոր պարտություն։ Մենք ապահովելու ենք անվտանգություն եւ խաղաղություն»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլոր հարցերում, հիշեցրեց նա՝ սկսած արագաչաձերից, վերջացրած Հայաստանին խաղաղություն բերելով։ Քաղաքացու քվեով պետք է վռնդել նրան կառավարությունից եւ ապահովել մեր զինվորների կյանքը։

«Ձեր քվեով հնարավոր է ամբողջական իշխանափոխություն Հայաստանում։ Միացե՛ք, որ փոխենք։ Համոզված եղեք, որ ձեր քվեին տեր ենք կանգնելու եւ փոխելու ենք իշխանությունը»,-վստահեցրեց նա։

Քաղաքացիները շենքերի պատուհաններից ողջունեցին «Մայր Հայաստան» դաշինքի անդամներին։ Առանձին բնակիչներ ասացին, որ շատ լավ գիտեն եւ հետեւում են Անդրանիկ Թեւանյանին։ Շատերն էլ վստահեցրին, որ անպայման մասնակցելու են ընտրություններին, ոտքի են կանգնելու, որ իշխանություններին վռնդեն․ «Միասին, իրար հետ»։

Շենքերից մեկի բակում Անդրանիկ Թեւանյանը կարճ՝ ֆուտբոլ խաղաց երեխաների հետ։ Թիմի անդամներից մեկը կատակով մեկնաբանեց․ «Նոր Նորք-«Մայր Հայաստան» ֆուտբոլային հանդիպումը․ կենտրոնական հարձակվողը Զավենն է՝ Նոր Նորքից, «Մայր Հայաստանինը»՝ Անդրանիկ Թեւանյանը»։

Տեսանյութ՝ https://youtu.be/pQD46CFm1Bw?si=GFbKg4COqMVX-abm

Անդրանիկ Թևանյան քաղաքապետի ընտրություն Տեսանյութ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին