f

Անկախ

ԺՈՂՈՎՐԴԻ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ


Մի քանի օր առաջ, լրատվամիջոցներից մեկում, կարծեմ «Առավոտ»-ում, նկատեցի մի տեսարան, քաղաքապետի քպ-ական թեկնածուի քարոզարշավի ժամանակ, մի կին է մոտենում նրան և հուզված ասում․ «Եթե իմանայի գալու եք, նոր շորերս կհագնեի»։

Այս տեսարանն առիթ հանդիսացավ  հոդվածը գրելու համար։

Հայտնի է, որ ողջ աշխարհում, բոլոր քաղաքական ուժերը, գործիչները, նախընտրական արշավի ժամանակ, փորձում են հաճոյանալ ժողովրդին, նրան գովաբանելով,տարբեր և իրականանալի և անիրականանալի խոստումներ տալով։ Բնականաբար, եթե որևէ գործիչ փորձի խոսել տվյալ ժողովրդի ինչ-ինչ թերությունների, արատների մասին, նա զրոյական տոկոսներ կհավաքի։

Բայց և տարբեր են, այսպես ասած, ժողովրդին հաճոյանալու ձևերը, կախված տվյալ երկրի կառավարման բնույթից։

Կայացած, իրական ժողովրդավարական երկրներում, քարոզարշավը ծավալվում է ծրագրեր ներկայացնելով  և խոստումներով։ Քարոզարշավի ժամանակ, ինչպես տարբեր քաղաքական գործիչներ, այնպես էլ իշխանության ներկայացուցիչներ՝ նախագահ, վարչապետ, «մոռանում» են իրենց արտոնությունները և ժողովրդի հետ փորձում են շփվել անմիջականորեն՝  հաճախ առանց թիկնապահների ուղեկցության, ժպտալով, ձեռք սեղմելով։

 Այլ է ժողովրդավարական ավանդույթներ չունեցող  երկրներում, հատկապես, երբ իշխանության է հասել բռնապետական հակումներ ունեցող անձնավորություն։ Բացի, որպես կանոն, անիրականանալի  խոստումներից, բեմադրվում են նաև տեսարաններ, թե ինչպես է ժողովուրդը պաշտում իր սիրեցյալ առաջնորդին։ Նման տեսարաններ հայտնի են ինչպես ժողովուրդների հայր Ստալինի, այնպես էլ այլ, օրինակ՝ Հյուսային Կորեայի, Թուրքմենիայի առաջնորդների մասնակցությամբ։ Օրինակ ,հանկարծ, սիրելի առաջնորդի մոտ է վազում որևէ երեխա, առաջնորդը նրան գրկում է և երկուսով երջանիկ ժպտում են, իսկ հավաքված ժողովուրդը հուզմունքից արտասվում է։ Թուրքմենիայի նախկին նախագահ  Թուրքմենբաշին (Սապուրմուրադ Նիյազով), երբ քայլում էր, նրան ուղեկցում էին թուրքմենական ազգային տարազով երկու գեղեցկուհիներ, որոնք վարդաթերթիկներ էին շաղ տալիս Առաջնորդի ոտքերի տակ։

Հարգելի ընթերցող, այս ամենը ձեզ ինչ-որ բան չի՞ հիշեցնում։ Նման հակումներ ունի, այսօրվա Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Կարծեմ, 2021թ․ քարոզարշավի ժամանակ էր, երբ նա այցելել էր ինչ-որ բնակավայր և նրան ոչ միայն աղուհացով դիմավորեցին, այլև Թուրքմենբաշու օրինակով, վարդաթերթիկներ շաղ տվեցին ոտքերի տակ։ Տարբեր մարզեր այցելությունների ժամանակ, «հանկարծ» նրան են մոտենում երեխաներ, վարչապետ կոչեցյալը մեծահոգաբար շոյում է նրան գլուխները, գրկում։ Նույնպես, «հանկարծ» տարիքով կինը, վարչապետ կոչեցյալին տեսնելով, ցանկանում է նրա ոտքերը համբուրել։ Նրան են մոտենում կանայք և հուզված ողջագուրվում․ «Մեզ մենակ չթողնեք»։ Նման բեմադրությունների շարքն անվերջ է։ Իրականում, նման տեսարաններ բեմադրելով, վարչապետ կոչեցյալը, նվաստացնում է ժողովրդին։ Նույնիսկ, եթե նման տեսարաններից գոնե մեկն իրական լիներ, արժանապատվություն ունեցող մարդը, նախ կզգուշացներ, որ նման խոսքեր այլևս երբեք չասվեն և կարգելեր դրա տարածումը, քանի որ արժանապատիվ մարդը նաև ցանկանում է որ բոլորը նույնպես լինեն այդպիսին։

Նա հաճույք է ստանում, ՀՊԱՐՏՎԱԾ ժողովրդին նվաստացնելուց։ Նա նվաստացնում է իր թիկնապահներին՝ ստիպելով նրանց հովանոց պահել իր և իր ընտանիքի անդամների գլխավերևում, նվաստացնում է զինվորական սպայակազմին՝ ստիպելով ոտքի կանգնել և պատիվ առնել, երկիրը պարտության մատնած, հազարավոր զոհեր տված, Արցախն ուրացած անձնավորությանը, նվաստացնում է ոստիկաններին՝ ստիպելով հակաօրինական հրամաններ կատարել, նվաստացնում է քննիչ-դատախազ-դատավորներին՝ ստիպելով քրեական գործեր թխել և կալանավորել հակառակորդներին, նվաստացնում է իրեն հավատարիմ քպ-ականներին՝ ստիպելով իրեն տեսնելուն պես, ոտքի կանգնել։ Եվ իրենց տիրակալի օրինակին են հետևում, նրա հպատակները։

Գործակալ, այժմ արտգործնախարարի ետևից պետք է վազի թիկնապահը և ընթացքում հագցնի վերարկուն, գլխավերևում պահի հովանոցը,քպ-ական  քաղաքապետի թեկնածուին պետք է մոտենա անծանոթ կինը և ափսոսա, որ նոր շորեր չի հագել։

Ի՞նչ դնես սրա անունը։ Առանց, դույզ իսկ արդարացման, նշենք, որ Ստալինը հաղթեց պատերազմը, ԽՍՀՄ-ը դարձրեց աշխարհի հզոր երկրներից մեկը, Հյուսային Կորեայի ղեկավարները երկիրը դարձրեցին պետություն-ամրոց, Թուրքմենբաշին լուծեց իր երկրի սոցիալական հարցերը։ Իսկ ի՞նչ արեց Հայաստանի վարչապետ կոչեցյալը՝ պարտություն, հազարավոր զոհեր, ահռելի տարածքային կորուստներ, Արցախի ուրացում։ Եվ այս ամենի հետ՝ ժողովրդին հետևողականորեն նվաստացում։Նման հակումներ ունեցող անձը, հավանաբար ժամանակին ինքն է նվաստացումների ենթարկվել, դառնալով բարդույթավորված, գավառական վրեժխնդիր արարած։Փաստորեն, երբ նա ասում էր․ «Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում ձեր առաջ», իրականում  նկատի ուներ․ «Ատում եմ բոլորիդ, բոլորդ պետք է խոնարհվեք իմ առաջ»։

Չգիտեմ, գուցե իրենց որդիներին Վովա, Վանիչկա, Ալեն, Ռոմանոս,Սարկոզի և այլ նման անուններ դնող ժողովրդի մեծամասնությունը համաձայն է, հանուն փողի՝ նվաստանալ։

Երկրի վերնախավի պարտավորությունն է դաստիարակել, սեփական օրինակով  ժողովրդի արատավոր բարքերը վերացնել։Փոխարենը, այսօրվա քպ-ն իր առաջնորդով, և օրինակով, ավելի է խորացնում տարիների, գուցե դարավոր մեր ժողովրդի հիվանդությունը։

Ավետիք Իշխանյան

 

Ավետիք Իշխանյան Հայաստան իշխանություններ Հասարակություն

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին