Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում այսօր 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը՝ նշելով, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11.58 Նուրհակի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,99 կմ խորության վրա։