f

Անկախ

Ում էր ուղղված հայտնի անձնավորության խոսքերը


Շատ կարևոր

--------------

Ինչ ասեց և ինչու հայտնի անձնավորությունը հռչակագրի տեքստի մասին

-------------------------

Հիմա կարող են հանգիստ խոսել, թե ինչ ասեց հայտնի անձնավորությունը Անկախության Հռչակագրի մասին: Իր ասածը բացահայտում է 2018-ի Դավադրության բուն նպատակը, այսինքն այն քաղաքական գիծն, ինչի համար նրան բերել են իշխանության ու ինչն ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, որի հետևանքով կարող է վերանալ Հայաստանի պետականությունը: Սա հասկանալու համար, պետք է վիճակը սթափ գնահատել, առանց էմոցիաների:

----------

Ինչպես վերականգնվեց Հայաստանի պետականությունը

------------------

Ներկայիս Հայաստանը ստեղծվել է 1828-ին այս տարածքների Ռուսաստանի կողմից գրավվելու հետևանքով: Ինչ խնդիր էր լուծում այն ժամանակվա Ռուսաստանը: Ռուսաստանին պետք էր դուրս գալ Սև ծով, ինչը չէր ստացվի, եթե չգրավեր Հյուսիսային ու Հարավային Կովկասը, դրանով ապահովելով սևծովյան տարածքների անվտանգությունը: Սև ծովի տարածքները Ռուսաստանը գրավել է օսմանցիներից՝ Ղրիմը, հարավյին Ուկրաինան, Մոլդովան, Ազովի ծովը, Հյուսիսային Կովկասը, Հարավային Կովկասն արդեն օսմանցիներից ու Պարսկաստանից: Դա լիարժեք դարձրեց Սև ծովի վերահսկողությունն, այսինքն տաք ջրեր դուրս գալու խնդիրը:

Այս գործընթացը տևել է տասնյակ տարիներ, հարյուր հազարավոր զոհերի ուղեկցությամբ, միլիոնավոր մարդկանց տեղահանությամբ: Ճակատի մյուս կողմում օսմանցիներն ու բրիտանացիներն էին:

Ռուսաստանի վարած էթնոքաղաքականության նպատակն այն էր, որ Օսմանցիներին ու Կովկասի թաթարներին միջև, որպես սեպ, պետք է հանդես գային հայերն ու վրացիները: Կազմակերպում էին էթնոսների տեղահանություն, իրենց համար անհրաժեշը էթնո խճանկար ստեղծելու համար:

Մասնավորապես, այսօրվա Թուրքիայում բնակվում է մոտ 5 միլիոն Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ժառանգորդներ, րհաշված ձուլվածներին, հարյուր հազարավորները զոհվել են տեղահանության ու պատերազմների ժամանակ:

Դա նշանակում էր այդ ժողովուրդների միջև հարատև կոնֆլիկտներ, ինչ թույլ կտար վերահսկել իրավիճակն ու Ռուսաստանը հանդես գար դատավորի, երբեմն միջնորդի դում:

Դա վատ է, սակայն դրա շնորհիվ, հետագայում, վերակգնվեց Հայաստանի պետական սուբյեկտայնությունն ու փրկվեց Վրաստանի պետականությունը, ինչ չէր լինի առանց դրա:

Առհասարակ, փոքր պետությունները ստեղծվում են համապատասխան աշխարհաքաղաքական դերակատարություն վարելու համար՝ որպես բուֆեր, որպես կոմպրոմիս և այլն: Այդ դերի կորուստ կարող է բերել նաև այդ երկրների պետականության կորստին: Նույը ամեն տեղ, սկսած Եվրոպայից, անկախ դա ով է անում, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ....: Դա աշխարքաղաքականության օրենքը՝ բաժանիր, որ տիրես:

Սա է իրականությունը, ինչը պետք է հասկանալ:

--------------------------

Հիմա մի մեջբերում հայտնի անձնավորությունից ու հասկանանք, թե ինչ է նա ասել

-----------------

՛՛Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի՛՛:

Ասածի իմաստն է այն է, Հռչակագրի տեքստում կան մտքեր, որոնք մեզ հակամարտության մեջ են պահում ադրբեջանցիների ու թուրքերի հետ, ինչից օգտվում է Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը) և մենք ի վիճակի չենք ապրել խաղաղության մեջ: Այսինքն, մենք միշտ Ռուսաստանի աջակցության կարիքն ենք ունենալու, որպեսզի պաշտպանվենք Թուրքիայից ու Ադրբեջանից: Այսինքն, ըստ նրա, մեր ընտրությունից է կախված, թե մենք ինչպես կապրենք:

Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանին ու Թուրքիային, առնվազն, պետք է Սյունիքը թյուրքական աշխարհ ստեղծելու համար, ինչում նրանք առաջ են գնացել, կնքելով ռազմական համագործակցության պայմանագրեր, ստեղծել համադաշնության կառույցներ և այլն: Սյունիքի հարցում նրանք չեն զիջելու, անկախ մեր դիրքորոշումից:

-----------

Ում էր ուղղված հայտնի անձնավորության խոսքերը

--------

Այդ անձնավորության խոսքերի հասցեյատերը Միացյալ Նահանգներն էին: Նա դիմում էր ԱՄՆ-ին, տողատակերում ասելով, որ ես Ձեր պրոյեկտն եմ և կատարել եմ ձեր առաջադրանքները, սակայն դուք, աջակցելով թյուրքական աշխարհի ստեղծմանը, ի հակակշիռ Ռուսաստանի, Իրանի, իսկ հետագայում Չինաստանի, Հայաստանը ամբողջովին եք զոհաբերում և դրանով իրեն խաբել են, կամ քցել են ու եթե չկարողանան այս փուլում զսպել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները, Հայաստանում կգան հակառակ ուժեր, որոնք արդեն չեն լինի Արևմուտքի կամակատարներն ու ՛՛ԽՍՀՄ՛՛-ը կվերականգնվի:

Դրանով նա փորձում է համոզել իրենց, որ Հայաստանն ու իրեն վերջնականապես չվերացնեն, այլապես, կան ուժեր, որոնք դեմ կլինեն այդ ծրագրերին ու աշխարհաքաղաքական այլ ընտրություն կկատարեն:

Այդ անձնավորության տեքստի վերջին հատվածը մեջբերենք. ՛՛Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում՛՛:

Սրանով նա ԱՄՆ-ին ու ՛՛միջազգային հանրությանը՛՛ կոչ է անում զսպել Ադրբեջանին, որն պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի տարածքայն ամբողջականությունը:

Սա փրկության ու ողորմածության կոչ է, որը մեծ քաղաքականության մեջ որևէ նշանակություն ու ազդեցություն չունի:

Մեծ քաղաքականության մեջ կան լավ ու վատ երկրներ: Գրածից չի բխում, որ Ռուսաստանը լավն է, ԱՄՆ-ն՝ վատ, կամ հակառակը: Մեծ քաղաքականության մեջ կան շահեր, որոնք ճզմում ու ոչնչացնում են ժողովուրդներ ու երկրներ: Ամեն ինչ որոշում են չոր շահերը, որոնց հիման վրա էլ կատարվում է ընտրություն: Ռուսաստանն իր խնդիրներն է լուծում, Իրանը, Թուրքիան էլ՝ իրենցը, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան՝ ԱՄՆ խնդիրները, ինչը բնական է, քաղաքականության ու բիզնեսի մեջ բարեգործություն չեն պահանջում, կամ՝ ակնկալում:

Հ.Գ. Արևմուտքը Երևանի ընտրությունների ժամանակ այդ անձնավորությանը փոխարինող պրոյեկտ է նախագծում, որը նրան կփոխարինի ու ավարտին կհասցնի Արևմուտքի ծրագիրը՝ ստեղծել թյուրքական աշխարհ: Դա ուկրանական Զելենսկու նմանությամբ նոր պրոյեկտ է՝ Հայկ Մարությանի տեսքով: Երևանի ընտրությունները նոր քաղաքական դաշտ ստեղծելու նախերգանքն է: Ուր հասցրեց Զելենսկին Ուկրաինան, բոլորդ գիտեք, Հայաստանում դա ունենալու է ավելի ողբերգական արդյունք:

Կոչ եմ անում Երևանի ընտրությունների ժամանակ լինել ակտիվ, ընտրություն կատարել ոչ թե ինչ-որ ներկայացումների հիման վրա, ինչպես Ուկրաինայում ՛՛Ժողովրդի Ծառան՛ սերիալի, այլ հասկանալ, որ մոտ ապագայում սպասվելիք պրոցեսները ձեր ձայնից են կախված:

Պետք չէ կրկնել 2018-ի սցենարը:

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Անկախության հռչակագիր Նիկոլ Փաշինյան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին