Ինչո՞ւ Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռը Բաքու մեկնեց։ Նման հարց են ուղղում ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Embraer ERJ-135bj Legacy 650 ինքնաթիռներից մեկն օգոստոսի 24-ին մեկնել է Բաքու։ Այս մասին են վկայում թռիչքների հետագծման Flightradar ծառայության տվյալները։ Ըստ այդ աղբյուրի՝ ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է 15:30-ին եւ վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում 1:04-ին:
Ռուսական աղբյուրները պնդում են, որ սա այն երկու ինքնաթիռներից մեկն է, որը պատկանել է Եվգենի Պրիգոժինին, որը մահացել է օգոստոսի 23-ին ինքնաթիռի վթարի հետեւանքով։
Այն բանից հետո, երբ Պրիգոժինի ինքնաթիռը կործանվել է, երկրորդ ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա, ապա հաջորդ օրը մեկնել Բաքու։
ԶԼՄ-ները նշում են, որ որեւէ ինֆորմացիա չկա Բաքու մեկնած ինքնաթիռի ուղեւորների մասին։