f

Անկախ

Կառավարությունը հավաքագրում է հարկերը, բայց չի ծախսում. 2023թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 259.8 մլրդ դրամով | ԼՈՒՅՍ» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն ունեցող, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ձևավորված գործոնների շնորհիվ ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր աճ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ աճի տեմպերը էապես դանդաղում են։ Մասնավորապես, 2023թ. հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիս ամսի համեմատ կրկնակի նվազել է։ Տնտեսական աճը ևս դանդաղել է. աճի տեմպը 2023թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ նվազել է 3.0 տոկոսային կետով և կազմել 9.1%, իսկ 2023թ. առաջին կիսամյակի աճի տեմպը կազմել է 10.5%, որը 2.1 տոկոսային կետով ցածր է  2022թ. տարեկան ցուցանիշից։ Նկատի ունենալով վերոհիշյալը, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրվող որոշակի միտումները՝ չի բացառվում, որ առաջիկայում արձանագրվի աճի տեմպերի էական դանդաղում։ Այս տեսակետը կիսում են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ համաձայն որոնց կանխատեսումների նախորդ տարվա բարձր տնտեսական աճի համեմատ այս տարի սպասվում է էապես ավելի համեստ աճ` տարբեր գնահատումներով 4.5-7.5%։
     
  • ՀՀ պետական բյուջեն 2023թ. առաջին կիսամյակում ունեցել է 134.3 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 125.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեի հավելուրդը 53.1 մլրդ դրամով ավելի փոքր էր։ 2023թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 259.8 մլրդ դրամով: Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է, ինչը նշանակում է, որ կառավարությունը տնտեսությունից հավաքագրում է հարկերը, սակայն չի ծախսում՝ այդպիսով նվազեցնելով տնտեսական ակտիվությունը: Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում էապես պետք է ավելացվեն առաջարկի աճին միտված միջոցառումների իրականացմանն ուղղված ծախսերը։
     
  • Պետական բյուջեի ծախսերի շարունակական թերակատարումը մտահոգիչ է։ Ծրագրվածի համեմատ թերակատարումը թե՛ բացարձակ մեծությամբ և թե՛ տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է: Ընդ որում, թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Կապիտալ ծախսերի ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով։
     
  • Կատարողականի ցածր ցուցանիշները ցույց են տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարման և իրականացման խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
     
  • 2023թ. առաջին կիսամյակում արձանագրված թերակատարման միտումների պահպանման պարագայում կապիտալ ծախսերը կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով` թողնելով 2023թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կտրուկ աճը պարզապես «չիրականացված բարի ցանկություն»:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/puCFS:

 

                                                            Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Լույս հիմնադրամ հարկեր ծախսեր Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին