f

Անկախ

ԱՄՆ դեսպանին եմ ներկայացրել ՀՀ-ում եւ Արցախում առկա իրավիճակը, անվտանգային սպառնալիքները․ Թովմասյան


ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինիի հետ։

«Հյուրընկալվել եմ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան ն.գ. տիկին Քրիստինա Ալիսոն Քվինին։

Ներկայացրել եմ Հայաստանում եւ Արցախում առկա իրավիճակը, անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները։

Խոսելով Արցախում ստեղծված ծանր պայմանների մասին՝ ընդգծել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի․ այն միակ լուծումն է, որ կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում։ Անդրադառնալով Հայաստանի սահմաններում տիրող լարվածությանը՝ իմ անձնական օրինակով պատմել եմ, թե ինչպես ենք կրակոցների տակ անցկացնում գիշերները հայրենի Վարդենիսում։

Տիկին դեսպանին ներկայացրել եմ Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերն ու սպառնալիքները, մասնավորապես, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն «օկուպացրել» ՀՀ Ազգային ժողովը։ Անդրադարձել եմ նաեւ Հայաստանում քաղբանտարկյալների (օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը) գոյությանն ու մարդու իրավունքների մյուս սպառնալիքներին:

«Կեղծ ժողովրդավարության վառ դրսեւորումներից են Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որոնք արդեն իսկ ընթանում են կեղծիքներով, քանի որ Հայաստանում իշխանական պաշտոնյաները, գրեթե առանց բացառության, մասնակցում են իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին․ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծվել Երեւանի քաղաքապետի մյուս թեկնածուների համար: Ընտրակեղծիքներն արդեն սկսվել են»,-ընդգծել եմ իմ խոսքում։

Հանդիպմանն անդրադարձել եմ նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։

Շնորհակալ եմ դեսպան Քվինին հրավերի եւ իմ կողմից բոլոր բարձրացված հարցերը հետաքրքրությամբ լսելու համար»,- գրել է Թովմասյանը։

Հայաստան Թագուհի Թովմասյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին