f

Անկախ

Ուսանողների համար կրթաթոշակի նոր չափ կսահմանվի


ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների նոր չափեր կսահմանվեն: Նախագիծը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ ներակայացվեց կառավարության անդամներին:

«Ոլորտում ունենք կրթաթոշակային քաղաքականություն՝ պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տարեկան տրամադրվում է շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որեւէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետեւ մեկ ուսանողին հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում: Որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրը, պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը, մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող ուսանողի կրթաթոշակի չափը եւ հստակեցնելով կրթաթոշայի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- նշեց նախարարը:

Անդրեասյանն ասաց, որ նախագիծը 2 հիմնական ուղղություն է նախատեսում. «Մասնավորապես, պետության համար կարեւոր եւ առաջնահերթ մասնագիտությունների սահմանման, որոնց միջոցով մենք դրանց կդարձնենք ավելի խրախուսող, խթանող եւ կմեծացնենք այս ոլորտում սովորողների թիվը: Առաջին փուլում դա իրականացնելու համար ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը: Դրա նպատակն այն է, որ վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ, գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար: Ոլորտում ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, որպեսզի այս առարկաները դպրոցներում դասավանդվեն: Առաջարկում ենք ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում 77 հազար դրամ, որը կարծում ենք, որ էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա, հատկապես հաշվի առնելով որ նրանց մեծ մասը մարզաբնակ են եւ լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում: Այս ուղղությամբ սովորող բոլոր ուսանողներն առաջին տարին կստանան կրթաթոշակը, երկրորդ տարուց կգործի առաջադիմության շեմ: Նախատեսում ենք, որ այս տարի կունենանք 58 շահառու բակալավրիական կրթական ծրագրերով եւ առավելագույնը՝ 69-ը մագիստրոսական»:

Նախարարը նշեց, որ կրթաթոշակ կսահմանվի նաեւ հաշմադամություն ունեցող ուսանողներին:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին նշեց, որ կրթությունը պետք է կենտրոնանա կրթության վրա. «Եթե մարդը սոցիալական խնդիր ունի, դրաով թող զբաղվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունը: Մենք կրթությունը չպետք է դեֆորմացնենք: Կարող ենք ասել՝ եթե լավ ես սովորում, մի հատ էլ այլ խնդիրներ ունես, որ քո կրթական պայմանները ապահովեն, լրացուցիչ գործակիցներ կարող ենք ավելացնել տարբեր հանգամանքներով: Ցավոք ընկալում կա, թե համալսարանը մի տեղ է որտեղ գալիս ես դեմը մի 2 տուփ ծխախոտ ծխում ու գնում տուն, դա մենք պիտի արմատախիլ անենք»:

Կրթություն եվ գիտություն Հայաստան Ժաննա Անդրեասյան կրթաթոշակ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին