f

Անկախ

Հայաստանը զրկվեց հզոր ուժից ՝ ի դեմս Սփյուռքի. Արա Աբրահամյան


Այսօր Սփյուռք չկա ոչ միայն Ռուսաստանում, այլեւ մնացած բոլոր տեղերում կապը խզվել է, Հայաստանը զրկվել է հզոր ուժից։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նա դժգոհություն է հայտնել Սփյուռքի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությունից եւ ասել, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները Սփյուռքի միասնության մասին չեն համապատասխանում իրականությանը:

Նրա գնահատմամբ՝ մինչեւ Հայաստանի ներկայիս իշխանությունների գալը կապն ամուր է եղել եւ պետության հետ համատեղ ակտիվ աշխատանք է տարվել: «Սփյուռքը պառակտված է արդեն հինգ տարի։ Ռուսաստանում բացվել է մոտ 400 ազգային կազմակերպություն, որոնք ակտիվորեն քննադատում են մեր միությունը, իսկ հետո արագ փակվում»,-նշել է Աբրահամյանը։

Նա դժգոհություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքում բանաձեւի տեսքով արդյունքի բացակայության կապակցությամբ՝ քննադատելով իշխանություններին նախապատրաստական աշխատանքների բացակայության համար: «Բաքվի դեմ որեւէ պատժամիջոց չի կիրառվել, ոչ մի երկիր չի խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին։ Ինչո՞ւ չի խոսվում Նախիջեւանից վտարված հայերի մասին։ Այսօր մենք ուզում ենք Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին թողնել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացություն է քարոզվում։ Հայաստանում հաճախ են ասում՝ «Եկեք հանձնենք Ղարաբաղը եւ խաղաղություն ստանանք»։ Բայց հակառակը կլինի, ոչ մի հայ Լեռնային Ղարաբաղում չի մնա»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը հանգեցրել է նրան, որ այսօր 120 հազար հայեր սովի են մատնված։

Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ դա խիստ բացասաբար է անդրադառնում նաեւ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Նա կարեւորել է բարեփոխումների իրականացումը։

Ռուսաստանի հայերի միության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում չկա բարենպաստ ներդրումային միջավայր, չկա համակարգված մոտեցում, որը թույլ կտա օգտվել Ռուսաստանից կապիտալի եւ աշխատուժի ներկայիս ներհոսքից:

Արա Աբրահամյան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին