Հայաստանի թաեքվոնդիստները օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 26-ը Տալլինում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների ու մեծահասակների առաջնությանը, ինչպես նաև էստոնիայի բաց առաջնությանը:
Մրցումներին կմասնակցեն միայն օլիմպիական քաշային կարգերի ներկայացուցիչները: Խաղարկվող մրցանակներից բացի, մասնակիցներին կշնորհվեն անհատական վարկանիշային միավորներ:
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետեւյալ կազմով՝ 45 կգ Դավիթ Մուրադյան, 48 կգ Արթուր Ավագյան, 51 կգ Սերգեյ Վարդանյան, 55 կգ Ալեքս Մելիքյան, 59 կգ Արաքսյա Վարդանյան, 63 կգ Վաչե Նուրիջանյան, 68 կգ Հակոբ Ազոյան, 73 կգ Ջիվան Հարությունյան։ մեր հավաքականի մարզիչն է Սամսոն Գրիգորյանը։