f

Անկախ

Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալու հայկական Արցախ. Ծառուկյան


Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ:

Դժվար ու փորձություններով լի է եղել մեր անկախ պետականության կայացման ճանապարհը, որի համար մեր ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել: Մեր պետության սահմանները մեր հազարավոր եղբայրների, որդիների ու զավակների արյամբ են գծվել ու մեր բոլորիս հավաքական պարտքն ու պարտականությունն է անխախտ պահել այդ սահմանները:

Այսօր էլ հայկական երկու հանրապետությունները դժվարին օրեր են հաղթահարում: Արցախի հանրապետության մեր քույրերն ու եղբայրները շուրջ 9 ամիս գտնվում են շրջափակման մեջ, կենաց ու մահվան պայքար են մղում իրենց պատմական հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքի համար։

Այս պայմաններում, առավել քան երբեւէ կարեւորվում է ներհասարակական հաշտությունը, բացառապես ազգային համախմբվածությամբ եւ էֆեկտիվ կառավարմամբ է հնարավոր հաղթահարել Հայաստանի եւ Արցախի առաջ ծառացած դժվարությունները: Սերունդներին անկախ պետականություն ու հայրենիք ժառանգելու մեր պարտավորությունը իրականացնելու հարցում մեզնից յուրաքանչյուրն ունի անելիք, յուրաքանչյուրն իր տեղում եւ իր չափով:

Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն եւ ունենալ հայկական Արցախ։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- նշվում է ուղերձում:

Գագիկ Ծառուկյան Արցախ

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին