Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքից հյուսիս-արևելք՝ Թուրքիայի հետ ցամաքային սահմանին մերձակա Դադիաս այրվող անտառում 26 մահացած միգրանտ է հայտնաբերվել։ Գրել է Newsit.gr կայքը։
Քանի որ տեղի բնակիչների անհետացման մասին հաղորդումներ չեն եղել, իրավապահ մարմինները կարծում են, որ հայտնաբերել են միգրանտների դիերը։
Դադիասի անտառը 3 օր այրվում է։
Այսօր ավելի վաղ Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնել էր 18 դիի հայտնաբերման մասին։
Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ Դադիասի շրջանի բնակիչների նախօրեին բջջային հեռախոսներին հաղորդագրություն է ուղարկվել շտապ տարհանման մասին։