f

Անկախ

Նախկին երիտասարդ Մարությանը փորձ է անում ծաղրել ինձ ու կնոջս, ինչը ինքնահաստատման անհաջող փորձ է․ Տիգրան Արզաքանցյան


Վերջին օրերին համացանցում լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի «Քաղաքապետ» մոնոներկայացումը, որում ամենայն գռեհկությամբ, անճաշակությամբ, լկտիությամբ ու ցինիզմով այդ նախկին երիտասարդը անհաջող փորձ է անում ծաղրել ինձ ու Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կնոջս, ինչը կարծում եմ դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է: Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։

«Հարգելի հայրենակիցներ.

Շուտով մեկնարկում են Երեւանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցության հայտ են ներկայացրել 14 քաղաքական ուժեր: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլորին:

Սակայն Երեւանի քաղաքապետի թեկնածուների աստղաբույլը իր մասնակցությամբ զարդարում է տաղանդավոր ծաղրածու, սակայն ձախողված եւ սեփական քաղաքական թիմից անդավերադարձ վտարված, հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը փորձում է անհույս ճիգեր գործադրել, որպեսզի կրկին վերադառնա իր էությունից եւ ունակություններից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող եւ իրեն բացարձակապես չհամապատասխանող քաղաքապետի պաշտոնին:

Ես հումորով եւ բավականին հարգանքով եմ վերաբերում այն բոլոր շնորհալի դերասաններին, որոնք կարողանում են իրենց մոնոներկայացումներում նմանակել հասարակության մեջ մեծ ճանաչում ունեցող անձանց, այդ թվում եւ քաղաքական գործիչներին, որպես վառ օրինակ՝ Հովհաննես Դավթյանը:

Վերջին օրերին համացանցում լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի «Քաղաքապետ» մոնոներկայացումը, որում ամենայն գռեհկությամբ, անճաշակությամբ, լկտիությամբ ու ցինիզմով այդ նախկին երիտասարդը անհաջող փորձ է անում ծաղրել ինձ ու Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կնոջս, ինչը կարծում եմ դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է: Թերեւս կհանդուրժեի այդ տափակությունը, եթե վերջինս քաղաքապետի պաշտոնապես գրանցված թեկնածուների շարքում չլիներ: Դա արդեն չթույլատրված նախընտրական հակաքարոզչություն է, որը հատում է էթիկայի եւ բարոյականության բոլոր սահմանները:

Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում եւ խնդրում ձեռնարկել համարժեք միջոցներ նախընտրական քարոզարշավի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումները վերացնելու ուղղությամբ»,- գրել է նա:

Հայաստան Տիգրան Արզաքանցյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին