Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։
Ինչպես տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունը, շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին կորած անասունները փնտրելու նպատակով գնացել է Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ, և մինչ օրս նրա հետ կապ հաստատել չի հաջողվում։
Նրա հասակը 150-ից 155 սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։