f

Անկախ

«Անամոթության զոհերը. ի՞նչ անել ազգ մնալու համար». Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից, որը վերնագրված է «Անամոթության զոհերը. ի՞նչ անել ազգ մնալու համար»․

«Ինչպես առանձին վերցրած մարդու, այնպես էլ ազգի դեպքում, նրա բարոյական առողջության, կենսունակության, անցյալը ճիշտ գնահատելու, ներկայում իրավիճակը փոխելու, ապագան երաշխավորելու կարեւորագույն ֆենոմեն է ամոթը:

Անհատի ամբողջականությունը, էթիկական կոորդինատները, հանրային պահվածքը, կարմիր գծերը, սեփական սխալները շտկելու ցանկությունը եւ կարողությունը ոչնչացնելու, քանդելու, ապամոնտաժելու համար նրան «անամոթ» սարքելը, անամոթությունը որպես նոր «ճիշտ» սերմանելը մարդուն կառավարելի դարձնելու լրջագույն գործիքն է:

Ճիշտ նույն մեխանիզմները գործի են դրվել հայ ժողովրդին հավաքական բարոյականությունից եւ արժանապատվությունից կտրելու, հնագույն ազգից նորագույն «անբարոյական» սինթեզելու համար:

Ամոթը երկու կարեւորագույն ֆունկցիա է կատարում.

Ամոթ ունենալը նշանակում է գիտակցել, որ ինչ-որ բան այնպես չի արվել, որ կա ունիվերսալ-ընդունելի ճիշտ, որի համեմատ ստեղծված իրավիճակը սխալ է: Ամոթ ունենալը հոմանիշ է սխալը գիտակցելու՝ լինի դա խոսք, գործողություն, իրավիճակ եւ այլն:

Ամոթ զգալը նշանակում է դիսկոմֆորտ ունենալ, չհարմարվել այդ պահի իրականությանը, չհամակերպվել, չհանդուրժել, չընդունել:

Ամոթ զգալը սխալը չկրկնելու, սխալը շտկելու, սխալն ուղղելու առաջին քայլն է:

Հայ ժողովրդից կերտելով հավաքական անամոթության հանրույթ` մեզ զրկում են աղետալի վիճակը գիտակցելու եւ այն փոխելու հնարավորությունից:

Ինչպե՞ս է դա արվում:

Նախկինում պարտված ազգ լինելն ամոթ էր – հիմա մեզ փորձում են «համակերպացնել» դրան:

Նախկինում դավաճանված լինելը եւ դավաճանին չպատժելն ամոթ էր – հիմա մեզ համոզում են, որ դա նորմալ է:

Նախկինում հարազատ օջախը թշնամուն հանձնելն ամոթ էր – հիմա Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում:

Նախկինում հայրենակցիդ սովամահության բրախելն ամոթ էր – հիմա կարելի է էժան շոուների կազմակերպման արանքում բավարարվել հերթական մի կոչով:

Նախկինում չթաղված մեռել ունենալն ամոթ էր – հիմա մոտ հարյուր աճյուն արդեն 3 տարի դեռեւս հողի վրա են, ոչ թե հողի տակ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել:

Հայ հասարակությունն օրերս ալեկոծվեց վայրագ մանկապղծության տեսահոլովակից, բայց կարո՞ղ եք ինձ հոդաբաշխ բացատրել, թե ինչով է տարբերվում գործող իշխող ոհմակի կողմից մի ամբողջ ժողովրդի նկատմամբ աշխարհի աչքերի առջեւ իրականացվողն այդ խայտառակ տեսանյութի պարունակությունից: Հայ ժողովրդի «ղեկավարը» քաղաքական իմաստով անում է ճիշտ նույն բանը, ինչ պիղծ ծնողը` ֆիզիկական իմաստով, իր երեխեքին:

Մեզ ոչ միայն անամոթացնում են ճշմարիտի հանդեպ, այլեւ կեղծ ամոթի զգացողություն սերմանում. ամոթ է Հայրենիքի համար պայքարելը, իրականության հետ չհամակերպվելը, ցավ զգալը, արժանապատվություն պահանջելը, կզած չքայլելը:

Ավելին, այս ողբալի ներկայի ճարտարապետները դիմում են ակնհայտ մանիպուլյատիվ եւ անբարոյական, պատմական զուգահեռներին՝ դարդերից հոգնած հայ ժողովրդին համոզելով, որ՝ «ի՞նչ է եղել, որ, հեն ա, նացիստական Գերմանիան եւ միլիտարիստական Ճապոնիան էլ կապիտուլյացվեցին, իսկ հիմա տեսեք, թե ոնց են ոտքի կանգնել»: Սակայն այս օրինակների սրիկայությունը պարզապես ապշեցուցիչ է: Նացիստական Գերմանիան եւ միլիտարիստական Ճապոնիան չարիք էին, այլատյաց եւ մարդասպան, նրանց կործանումը «չարի վերջն» էր: Ի՞նչ բառերով կբնութագրեք Արցախյան պայքարի արգանդից ծնված Երրորդ Հանրապետության պայքարը եւ դավադիր կապիտուլյացիան դրանց հետ համեմատող իշխանություններին:

Արդյո՞ք չեք տեսնում նույն ալիեւյան ձեռագիրը, ով Հայաստանի նախորդ իշխանություններին համարում էր «ֆաշիստական ռեժիմ»:

Քարոզվող անամոթության տարբերակներից մեկը չարորակ անտարբերությունն է (ի տարբերություն պաշտպանական անտարբերության): Շատերին թվում է, թե այս զուլումն իրենց շրջանցելու է, որ իրենք չեն դառնալու այս արնախում մսաղացի հերթական 60-100կգ կենսաբանական մատերիալը:

Սակայն իրականությունը շատ ավելի դաժան է: Հիշո՞ւմ եք հին առասպելներն ու լեգենդները՝ աղբյուրի գլխին նստած վիշապի մասին, ով ջրի դիմաց տարին մեկ անգամ պահանջում էր իրեն բերել գյուղի ամենասիրուն 5-7-10 աղջկա եւ ամենաուժեղ 5-7-10 տղաների: Այդ դեւն ավելի ազնիվ էր եւ կանխատեսելի, քան Ալիեւ-Փաշինյան զույգը, որ աչք է դրել բոլորիս վրա՝ անկախ մեր գեղեցկությունից եւ ուժից, անսահմանափակ քանակով եւ շուրջ տարի:

Հ.Գ. Վերջերս Վարշավայում կայացավ Լեհաստանի Զինված ուժերի հոբելյանին նվիրված ամենամեծ զորահանդեսը` մոտ 200 միավոր տեխնիկայի եւ շուրջ 2000 զինվորականների մասնակցությամբ: Այդ շքերթը միջազգային մամուլի գլխագրերում էր՝ որպես աննախադեպ եւ հզոր ուժի ցուցադրություն: Լեհաստան՝ մեզնից մոտ 10 անգամ ավելի մեծ, 7 անգամ ավելի բազմամարդ, մոտ 8 անգամ ավելի հարուստ պետություն, որի կազմակերպված շքերթը մտովի համեմատեցի Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված մեր բանակի զորահանդեսի հետ, որը, մեղմ ասած, առնվազն չէր զիջում Լեհաստանին, եթե ոչ ավելի մեծաթիվ էր, ավելի տպավորիչ, ավելի ժամանակակից զինամթերքով (Իսկանդեր, եւ այլն):

Հայաստան Արմեն Աշոտյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին