Լևոն Գալստանն իր ֆեյսբուքյան էջում գրէլ է.
ՈՒՆԵՆՔ
• Ատելություն
• Ես
• Նախապաշարումներ
• Ընդունակություններ
• Ընտանիք
• Հիշողություն
• Արտասահմանյան ազգականներ
• Անձնական թասիբ
• Խոհանոցի դանակ
• Զիջելու սովորություն
• Ժողովուրդ
ՉՈՒՆԵՆՔ
• Սեր
• Մենք
• Հավատ
• Բանականություն
• Հասարակություն
• Նպատակ
• Հայկական աշխարհ
• Արժանապատվություն
• Զինուժ
• Կամք
• Ազգ
ԵԿԵՔ
• Փակենք ատելության բերանը, բացենք սիրո դուռը։
• Ես-ը փրկելու համար դառնանք Մենք։
• Ոչ թե իրար մեջ փնտրենք ճշմարտությունը, այլ Աստծու։
• Գործենք ոչ թե ճարահատյալ, այլ գիտակցաբար։
• Ընտանիքը փրկելու համար դառնանք հասարակություն։
• Հիշենք՝ հանուն նպատակի։
• Սփյուռքի հետ կերտենք Հայկական աշխարհ։
• Անձնական թասիբը վերածենք ազգային արժանապատվության։
• Պաշտպանվենք ոչ թե խոհանոցի դանակով, այլ բանակով։
• Չզիջենք։
• Ժողովրդից վերադառնանք Ազգին։