f

Անկախ

Հայաստանն առաջին անգամ Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրել


Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ՀՀ մաքսատան տվյալներին։


Հաղորդվում է, որ Հայաստանն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով ստացել է առնվազն 2003 թվականից ի վեր առաջին պրոֆիցիտը Ռուսաստանի հետ առևտրում՝ 210 մլն դոլարի մակարդակում: Ընդ որում, վերջին տարիներին արձանագրվել էր դեֆիցիտ. ամենամեծը ՝ 596 մլն դոլարի մակարդակում՝ անցյալ տարի, իսկ ամենափոքրը ՝ 45 մլն դոլարի մակարդակում ՝ 2004 թվականին։

Սա տեղի է ունեցել Հայաստանի արտահանման բուռն աճի շնորհիվ. այս տարի ապրանքների մատակարարումները եռապատկվել են՝ հասնելով 1,68 մլրդ դոլարի։ Ընդ որում, 28 տոկոսով աճել է նաև Ռուսաստանից ապրանքների ներմուծումը՝ մինչև 1,5 մլրդ դոլար։ Արդյունքում երկու երկրների ապրանքաշրջանառությունը հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին անգամ հասել Է ռեկորդային 3,14 մլրդ դոլարի:

Ռուսաստանը մեծ տարբերությամբ շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որին հաջորդում են Արաբական միացյալ էմիրությունները (782 մլն դոլար) և Չինաստանը (655 մլն դոլար): Խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում են նաև Վրաստանն ու ԱՄՆ-ն:

Հայկական ապրանքների արտահանման կարևորագույն ուղղություններում Վրաստանին և ԱՄՆ-ին փոխարինել են Նիդեռլանդներն ու Իրաքը։ Իսկ Վիետնամը ԱՄԷ-ին դուրս է մղել ներմուծման գծով Հայաստանի գլխավոր գործընկերների հնգյակից։

Մաքսային ծառայություն Արտաքին առևտուր

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին