f

Անկախ

Շարունակվում է ՀԿԵ շարժակազմի արդիականացման գործընթացը


 «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստան է մատակարարվել ընկերության կողմից 2019 թվականին գնված նոր կիսավագոնների հերթական խմբաքանակը: Ներկայումս 40 միավորից բաղկացած շարժակազմը անցել է գրանցման և մաքսազերծման անհրաժեշտ ընթացակարգերը: Հունվարի 30-ին տեղի ունեցավ առաջին բեռնումը:

Վագոնները կծառայեն բեռների արտահանումն իրականացնելու նպատակով, ինչը կբարձրացնի փոխադրման հուսալիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կապահովի բեռի պահպանման բարձր մակարդակ: Կիսավագոնները՝ շարժակազմի հիմնական տեսակն են, որոնք շահագործվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից: 2015-2019 թվականների ընթացքում ընկերությունը գնել է 112 միավոր կիսավագոններ:

«ՀԿԵ կողմից կիսավագոնների շարժակազմի արդիականացումը միայն ողջունելի է: Այդ գործընթացը անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի տնտեսության զարգացման լայն համատեքստում, ինչն իր հերթին նպաստում է տրանսպորտային ծառայությունների բարելավմանը: Ի վերջո, տրանսպորտային ընկերություններն ինքնուրույն չեն զարգանում, այլ սպասարկում են բիզնեսին, արտադրությանը, առևտրին: Կարծում եմ, բեռնափոխադրումներ իրականացնելու համար շարժակազմի արդիականացման գործընթացը «ՀԿԵ» պատասխանն է տնտեսության և բիզնեսի փոխադրումներ իրականացնելու պահանջարկին» -  նշում է «Ապավեն» խոշորագույն  բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

- Բեռնափոխադրումների առումով՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը ավանդաբար հանդիսանում է «ՀԿԵ» ընկերության ծառայությունների խոշորագույն սպառողը: Ավելի քան 10 տարվա մեր համատեղ համագործակցությունը հավաստում է, որ երկաթուղին կարողանում է ապահովել տարեցտարի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության անխափան բեռնափոխադրումներ իրականացնելու աճող պահանջարկը: Կարծում եմ, շարժակազմի արդիականացումը հետագայում երաշխավորում է երկաթուղային փոխադրումների կայունությունը և որակը,  - նշում է  «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:

«ՀԿԵ» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կիսավագոններ ձեռք բերել նաև 2020 թվականին:

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն կիսավագոններ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին