f

Անկախ

25 երկիր աջակցել է Ուկրաինայի համար երաշխիքների հռչակագրին․ Զելենսկու գրասենյակի ղեկավար


Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին Վիլնյուսի հռչակագրին արդեն միացել է 25 երկիր։

«Մենք սկսել ենք խորհրդակցություններ ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ: Մենք արդեն համակարգում ենք նման խորհրդակցությունների մեկնարկն այլ գործընկերների հետ: Այս շաբաթ այն երկրները, որոնք միացել են Վիլնյուսում համաձայնեցված հռչակագրին, արդեն 25-ն են: Միայն այս շաբաթ միացել են Բուլղարիան, Էստոնիան, Հունաստանը, Լիտվան ու Հյուսիսային Մակեդոնիան»,- ասել է Երմակը Համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։

Երմակը հույս է հայտնել, որ միացող երկրների թիվը կավելանա։

Նրա խոսքով՝ Կիևն ակնկալում է այս ամիս խորհրդակցություններ սկսել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին օրը G7-ի երկրները հրապարակել էին Ուկրաինային աջակցող հռչակագիր, որը նախատեսում է Կիևին ռազմական աջակցության երկկողմ համաձայնագրերի կնքում, Ռուսաստանի հետ նոր հակամարտության դեպքում ծրագրեր։

Կիևը հույս ունի, որ «անվտանգության երաշխիքները» կգործեն մինչև 2024 թվականին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Աշխարհում Ուկրաինա Վլադիմիր Զելենսկի Զելենսկու գրասենյակ ռուս-ուկրաինական պատերազմ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին