Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի հետ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:
Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են լիակատար պաշարման պայմաններում Արցախի բնակչության անվտանգության ապահովմանը: