f

Անկախ

Պետությանը պատճառվել է շուրջ 268 միլիոն դրամի վնաս. 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի շարք քաղաքացիների կողմից տևական ժամանակ հարկեր և մաքսատուրք չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ երեք եղբայրները ստեղծել, կազմակերպել և ղեկավարել են հանցավոր մեխանիզմ, որի միջոցով երկար ժամանակ ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը չվճարելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 267. 974.520 ՀՀ դրամի չափով վնաս:

Մասնավորապես, հիշյալ երեք եղբայրները և ՍՊ 4 ընկերությունների տնօրեններ, Վրաստանի Հանրապետությունից  Հայաստանի Հանրապետության տարածք ոչ հավաստի հայտարարագրման եղանակով հագուստներ ներմուծելու շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը չվճարելու նպատակով, օրենքով նախատեսված հայտարարագրի մեջ խեղաթյուրված տվյալներ ներառելով, բեռնատար ավտոմեքենաների վարորդների օժանդակությամբ, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներմուծել են հագուստներ:

Վերջիններս, բեռնատար ավտոմեքենայի 4 վարորդների օժանդակությամբ,  նրանց վարած բեռնատար ավտոմեքենաներով 2022թ. հունիսի 24-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, պարբերաբար Վրաստանի Հանրապետությունից  արտահանել են հագուստներ՝ որպես ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերությունների անվամբ մատակարարվող ապրանքներ: Յուրաքանչյուր անգամ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային  կետ-բաժին է մոտեցել միրգ-բանջարեղենով և հագուստով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա: Սկզբում ռենտգեն զննության է ենթարկվել միրգ-բանջարեղենով բեռնված ավտոմեքենան, որից հետո դրա վրա փակցվել են հագուստով բեռնված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերը, և նույն ավտոմեքենան կրկին ենթարկվել  է ռենտգեն զննության՝ հագուստով բեռնված ավտոմեքենայի փոխարեն:

Բացի այդ, հիշյալ անձինք մաքսային մարմիններին ներկայացված մաքսային հայտարարագրերում ներառել են կեղծ տվյալներ՝ հագուստները ձևակերպելով որպես ՍՊ ընկերությունների անվամբ ներմուծվող ձմերուկ, կարտոֆիլ, արքայանարինջ և մանդարին: Երեք եղբայրների կողմից փաստացի ղեկավարվել է նաև հիշյալ 4 ՍՊ ընկերությունների գործունեությունը:

Նկարագրված եղանակով հանցավոր խումբը Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծել է ընդհանուր 437.436.905.52 ՀՀ դրամին համարժեք 1,078,569 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 209.404 կգ հագուստ, որի արդյունքում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 154,632.772 ՀՀ դրամի մաքսատուրք և 113,341,748 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք եղբայրներին և ՍՊ 4 ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Եղբայրներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: ՍՊ ընկերությունների տնօրեններից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Հիշյալ 7 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Բեռնատար ավտոմեքենաների 4 վարորդների մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջիններիս նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և հայտարարվել է հետախուզում:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

իրավունք

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին