f

Անկախ

«Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում»․ մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից


Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, որին ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Ընտանիքը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հաշվառում ունի։

 

Sputnik Արմենիայի հետ զրույցում միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին մի շարք սարսափելի մանրամասներ պատմեց։ Պարզվում է` ընտանիքում սա առաջին բռնության դեպքը չէ։

Դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կինը 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Ըստ «Դատալեքսի»` նա 2017 թ. դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2017թ․ հունիսի 9-ին սուտ մատնություն կատարելու համար։ Կինը իրավապահներին հայտնել էր, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հարկադիր աշխատանքների կատարման մեջ։ Մասնավորապես, Աննան ասել էր, թե Խեչյանը նաև վատ աշխատանք կատարելու, ուշ արթնանալու համար պարբերաբար ծեծի է ենթարկել իրենց, ինչպես նաև արգելել է հեռանալ անասնաֆերմայի տարածքից։ Դատարանն Աննա Արևշատյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև հանգամանքը, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, և խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան չորս երեխա (2017թ. դրությամբ):

Աննա Արևշատյանի ամուսինը 34-ամյա Թաթուլ Մադաթյանն է։ Նա մոտ տարի ու կես առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։ «Դատալեքսում» 2022 թվականի հունվարով թվագրվող քրեական գործի ինֆորմացիան փակ է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն Աննա Արևշատյանի երկրորդ ամուսինն է, Իջևանից է։ Այս պահին հայտնի չէ` արդյոք նա աղջիկների հայրն է, թե ոչ։ 

Ինչպե՞ս բացահայտվեց ընտանիքում երեխաների նկատմամբ սեռական բռնության գործադրումը
Ուսուցչուհու խոսքով` այն, որ ընտանիքում բռնություն կա, պատահականորեն է բացահայտվել, նախկինում երբևէ կասկածներ չեն ունեցել։
«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է` երեխան սեռական բռնության է ենթարկվել»,– պատմում է ուսուցչուհին։

Նրա խոսքով` երբ այդ մասին հայտնի դարձավ, մայրը պնդում էր, թե բռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։

Հետաքննություն է սկսվել, պարզվել է, որ աղջկան սեռական բռնության է ենթարկել ընտանիքի հայրը։ Դրանից հետո առավել սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել նաև ավագ դուստրը, որը 6-րդ դասարանում էր սովորում։ Խոսքը հենց այն աղջկա մասին է, որին նաև աղմկահարույց տեսանյութում են բռնության ենթարկում։

«Երբ երեխայի բռնաբարության մասին հայտնի դարձավ, դրանից հետո ուսուցիչները սկսեցին քննարկել, իրենք իրենց մեջ վերլուծել, թե ինչու էր աղջիկը կտրուկ փոխվել, սկզբում ինքը բավականին լավ էր սովորում, հետո միանգամից պարփակվել է ինքն իր մեջ, դադարել շփվել և այլն»,– պատմում է ուսուցչուհին։

Շեշտում է` այդ պահի դրությամբ իր դասարանում սովորող աղջիկը սեռական բռնության ենթարկված չի եղել։ Բայց ստեղծված իրավիճակը նաև նրա վրա է ազդել։

«Ինքն էլ հանգիստ երեխա էր, աշխատում էր ոչ ոքի հետ չշփվել, դասամիջոցներին միշտ հեռախոսը ձեռքին էր, իր դասերն էլ որ վերջանում էին, սպասում էր 3-րդ դասարանցի քրոջը, որ միասին տուն գնային»,– ասում է ուսուցչուհին։ Ի դեպ, նրա խոսքով, սարսափելի տեսանյութում մոր հետ միասին ավագ քրոջը տանջող աղջիկը հենց նա է։

Երեխաների հետ սկսել են հոգեբանները աշխատել, սոցիալական աշխատողները նաև դպրոց էին հաճախ գնում, դասապատրաստմանը նաև օգնում։

Ուսուցչուհու խոսքով` երեխաների համար բավականին ծանր հոգեբանական վիճակ էր ստեղծված, բոլորին հայտնի էր այն, ինչ կատարվել է ընտանիքում։ Ցավով է նշում, որ աղջիկների հետ դասընկերները չէին շփվում։

Մայրն ամբողջ ընթացքում դպրոց գրեթե չի եկել, ծնողական ժողովների չի մասնակցել,երեխաներով չի հետաքրքրվել։

«Մի անգամ էքսկուրսիա էինք գնացել, ծնողները խոսում էին, որ ինքը լրիվ ամուսնուն է պաշտպանում, ասել է, թե բոլոր պապաներն էլ իրենց երեխաների հետ տենց են անում»,–ներկայացնում է ուսուցչուհին։

Մի օր էլ Աննա Արևշատյանը զանգահարել ու ասել է` երեխաների գործերը պատրաստեք, իրենց Երևան եմ տանում։ Դա հունիսին էր, դրանից հետո մինչև այսօր առավոտյան ընտանիքի մասին ոչինչ չէին լսել։

Հայաստան բռնություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին