f

Անկախ

Սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար․ Թևան Պողոսյան


Եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար:

Ֆեյսբուքյան էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը․

«Մի գաղափար ունեմ, ավելի ճիշտ՝ կոչ: Այո, մի զարմացեք, որ հիմա եմ գրում: Հիմա եմ գրում, քանի որ hուսով եմ, որ ամեն հաջորդ օր այս գաղափարը հնարավորինս տարածվի, և իվերջո, կարողանանք միասին այն կյանքի կոչել:

Երբ որևէ երկիր տոնում է իր անկախության տոնը ՀՀ-ում, այն իր դեսպանատանն ընդունելություն է կազմակերպում: Այդպես է ինչպես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, այնպես էլ այլոց պարագայում:

Հայերը սեպտեմբերի 2-ին միշտ կարողացել են մեկնել Արցախի Հանրապետություն և այնտեղ նշել ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ տոնը: Այս տարի դրա հույսը մեծ չէ, եթե չասեմ, ընդհանրապես չկա: Բայց ՀՀ-ում կա Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Կոչս հետևյալն է. եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար: Վստահ եմ, մեզ որևէ մեկի հրավերը պետք չէ, կարող ենք պարզապես ինչ-որ հարմար ժամի այցելել ներկայացուցչություն և այնտեղ մի քանի րոպե անցկացնելով՝ հայտնել մեր աջակցությունը: Կարող եք նկարվել, ինչ-որ բան գրել, ասել, զրուցել: Վստահ եմ, որ ամբողջ աշխատակազմն այնտեղ է լինելու: Այնտեղ է լինելու նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը: Մամուլը նույնպես այնտեղ պիտի լինի, քանի որ տեղին կլիներ աշխարհին ցույց տալ, որ հայերի համար Արցախը կա և կլինի: Վստահ եմ, որ եթե բոլոր այցելուները սոցիալական ցանցերում մի նկար տեղադրեն իրենց այցի մասին, ինչ-որ բան գրեն դրա մասին, սա նույնպես համաշխարհային տարածում կստանա սեպտեմբերի 2-ին, և գոնե այսպես կբարձաձայնենք մեր արցախյան եղբայրների և քույրերի ցավը: Եկեք սեպտեմբերի 2-ին գտնենք այդ մի քանի րոպեն և այցելենք Արցախ:

Այցելեք խմբերով, մենակ, անկախ ամեն ինչից: Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:

Արցախը մեր բոլորի կարիքն ունի:

Հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության Ներկայացուչթյուն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»,-գրել է Պողոսյանը:

Հայաստան Թևան Պողոսյան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին