f

Անկախ

ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում հաստատված պլանից․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամսեն ամիս ՀՀ կառավարությունը զեկուցում է հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշների ավելացման մասին։ Հայտնի է, որ պատճառները հիմնականում արտաքին են՝ ռուս-ուկրաինական պատերազմ, «ռելոկանտների» ներհոսք ՌԴ-ից, Ուկրաինայից, զուգահեռ արտահանում դեպի Ռուսաստան։ Սակայն անգամ այս գործոնների պարագայում բյուջեի ավելցուկի մասին խոսելը ճիշտ չէ՝ կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

«Սա բյուջեի եկամուտներն են, բա ծախսե՞րը։ Մենք ունենք 2,6 տոկոս բյուջեի դեֆիցիտ։ Եթե մի քիչ էլ ավելի է հավաքվում, դեֆիցիտն են փակում։ Այսինքն՝ առաջ փակում էին Կենտրոնական բանկի էմիսիայի հաշվին, իսկ հիմա դա չեն անում։ Բյուջեի լրիվ ծախսերն իրականացնելու համար պետք է մոտ 160 մլրդ դրամի էմիսիա անեին, հիմա 30 մլրդ պակաս կանեն, բայց ծախսերը չեն կարողանում իրացնել»։ 

Կառավարությունում հպարտանում են, թե հարկային եկամուտներն ավելացել են, հավաքագրումն աճել է, եւ դա իրենց աշխատանքի արդյունքն է։ «Պետք է հասկանալ, որ դա 10 տոկոս ինֆլյացիայի եւ արտաքին տնտեսական գործոնների արդյունքն է։ Այնպես չէ, որ լավ են աշխատել ու շատ հարկեր են հավաքել»։ Այսինքն՝ բյուջեն իրականում չի՞ ավելացել։ «ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի սահմաններում մենք գերակատարում չունենք։ Ավելին, բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում խորհրդարանի կողմից հաստատված պլանից, այսինքն՝ ծախսերը դեռ մի բան էլ չեն կատարվում», - պատասխանում է Բագրատյանը»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Հրանտ Բագրատյան պետական բյուջե Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին