Ընթացիկ տարվա օգոստոսին Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 քաղաքական կուսակցությունների լուծարման մասին որոշում է ընդունել: Այս բոլոր կուսակցությունները դիմել են արդարադատության նախարարություն ՝ իրենց գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությամբ, գրում է Turan-ը։
Թերթը հիշեցնում է, որ Ադրբեջանի անկախացումից հետո (1991թ. հոկտեմբերի 18) երկրում գրանցվել է 66 քաղաքական կուսակցություն։
1993 թվականին այդ կուսակցություններից երկուսը լուծարվել են դատարանի որոշմամբ։
2021 թվականին 6 կուսակցություններ հայտարարել են, որ միանում են իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությանը եւ գրանցված կուսակցությունների թիվը կազմել է 58։
Մնացած 27 քաղաքական կուսակցությունները վերագրանցման հայտ են ներկայացրել։ Դրանցից միայն իշխող «Ենի Ադրբեջանն» է ստացել պետական գրանցում։