f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Գտա՞ն «Նոր Զովք» - ում թույն սրսկողին


Երկար մտածեցի՝ գրե՞լ, թե՞ չգրել։ Բայց խորը վիրավորանքը, մարդուն նվաստացնելը, առանց հիմքի մարդուն մեղադրելը այնքան ուժգին էր, որ որոշեցի անպայման գրել։ Առավոտյան ժամը 9 ։ 45, երբ քնած էինք, միջանցքի դուռը, որը բանալիով փակում ենք, Արաբկիրի երկու ոստիկան հրելով բացել են ու կախվել մեր բնակարանի զանգից։ Քնած էի, երբ ամուսինս եկավ ու ասաց, որ երկու ոստիկան են եկել ու իրեն տանում են քրեական բաժին։


Թույլ չեն տվել անգամ փրփուրը երեսին սափրվել, ասել են՝ լվացվիր, գնում ենք։ Դե ես գիտեի, որ ինքը գիտնական մարդ է ու իր գիտական գործերից բացի այլ գործերի մեջ չկա, բայց ամեն դեպքում այս խառնակ ժամանակներում, երբ մարդու գլխին ինչ ասես սարքում են, անհանգստացա։ Ոստիկանին ասացի՝ տուն համեցեք, հասկանանք՝ ինչ է եղել։ Նրանք իրար նայեցին, երևի հասկանալով, որ հանցագործ մարդը այդքան սիրով իրենց տուն չէր հրավիրի։ Պատճառը չասացին և հենց բնակարանի շեմից «ամբաստանյալին հետը տարան»։ Չանցած կես ժամ, ամուսինս զանգեց և ասաց, որ չանհանգստանանք, թյուրիմացություն է եղել։ Բացատրել են, որ Զովքում, մենք այդտեղից ենք օգտվում, երեկ մի տղամարդ գարեջրի մեջ ինչ որ թույն թե մի այլ բան է լցրել, երևի շպրիցով, իրենք այդ մարդուն են փնտրում։ Երբ իմացան, թե նա ով է, ասել են՝ կներես, թյուրիմացություն է։ Նույնիսկ առաջարկել են, որ իրենց մեքենայով տուն բերեն, բայց նա հրաժարվել է։ Հիմա ես մեզ անհանգստացնելու, անգամ դուռը հրելով բացելու հարցը չեմ բարձրացնում։

Իմ մտահոգությունը այլ է։ Ի՞նչ օրի ենք հասել, որ Զովքում ապրանքը թունավորողի են փնտրում։ Խոսքս ազատության պողոտայի վրա գտնվող Զովքի մասին է։ Թշնամին մեր դուռն է հասել, փաստորեն արդեն մեր սննդի օբյեկտներն են մտնում, իսկ մենք դեռ միամիտ ասում ենք՝ Իջևանում այսօր թուրք են տեսել․․․ Թուրքը մեր դռանն է, մեր տան շեմին։ Ի՞նչ իմանաս, թե ինչ են սրսկել ապրանքի մեջ։ Թույնը էլի կարգին բան է, կմեռնենք, կպրծնենք։

 

«Նոր Զովք» առևտրի կենտրոն թունավորում Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին