Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ծխի ամպը երևում է մի քանի կմ հեռավորությունից ։ Որպես նախազգուշական միջոցառում՝ հրդեհի մերձակայքում գտնվող շենքերից շուրջ 1200 մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է 11-հարկանի գրասենյակային շենքում։ Ոչնչացել է 10-րդ հարկում գտնվող բույսերով սենյակը։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 40 հրշեջ և 6 հրշեջ հաշվարկ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։