f

Անկախ

«Խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է, քանի որ Արմեն եւ Սերգեյ Սմբատյանները որեւէ վտանգ չեն սպառնում հանրությանը եւ իրենց երկրի շահերին»


Կոմպոզիտոր, մշակութային հայտնի գործիչ Արմեն Սմբատյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով ՀՀ պատկան մարմիններին բաց նամակով են դիմել հայտնի երաժիշտներ եւ մշակութային գործիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր և Ռուսաստանի 4 պետական ​​մրցանակների ու Գրեմմիի դափնեկիր Յուրի Բաշմետը, մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո, օպերային դիվա Մարիա Գուլեգինան, մեծահամբավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոեւան, դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի ամենաերիտասարդ արտիստ, ջութակահար Դանիել Լոզակովիչը։

 

Բաց նամակում նրանք ընդգծում են, որ խորապես անհանգստացած են՝ լսելով իրենց գործընկերների նկատմամբ մեղադրանքի առաջադրման եւ կալանավորման մասին լուրը։

«Արմեն եւ Սերգեյ Սմբատյաններն ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել է անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային եւ հասարակական կյանքում։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայրենի երկրի հանրությանը, այլեւ ՀՀ սահմաններից դուրս։ 17 տարեկանից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Սերգեյ Սմբատյանի կազմակերպչական եւ արտիստական տաղանդի շնորհիվ Հայաստանի երաժշտական արվեստը մեծ ձեռքբերումներ է ունեցել, ինչպես նաեւ ճանաչում՝ աշխարհի շատ երկրներում։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը, որ միջազգային տարբեր շրջագայությունների ընթացքում ներկայացրել է Հայաստանի մշակութային ժառանգությունը, հեղինակավոր համերգային հարթակներում համագործակցել է հայտնի նվագախմբերի եւ համաշխարհային աստղերի հետ, դարձել է Հայաստանի ազգային հպարտությունը։

Հայտնի հասարակական գործիչ Արմեն Սմբատյանը, ում մենք ճանաչում ենք որպես մեծ հայրենասերի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի իր առաքելության տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Ավելին, բարձր են գնահատվում ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Արմեն Սմբատյանի ղեկավարման տարիներին նրա մարդասիրական նախաձեռնությունների մասշտաբն ու կարեւորությունը։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի դատական համակարգը հիմնված է արդարության եւ հումանիզմի սկզբունքների վրա, եւ առաջնային են համարվում օրինականությունն ու քաղաքացիների ազատությունները։ Այս պայմաններում խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է, քանի որ երկու գործիչներն էլ որեւէ վտանգ չեն սպառնում հանրությանը եւ իրենց երկրի շահերին։

Անկեղծորեն հավատում ենք, որ ստեղծված իրավիճակը կլուծվի ամենամոտ ապագայում»,- ասված է բաց նամակում։

Սերգեյ Սմբատյան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին