f

Անկախ

Երվանդ Մկրտչյան․ «Յուրաքանչյուր ձեռքբերում վստահություն է ներշնչում»


Չինաստանի Չենդու քաղաքում կայացած համաշխարհային ուսանողական խաղերում իրեն լավագույն կողմերով դրսևորեց աթլետիկայի հավաքականի առաջատար մարզիկ Երվանդ Մկրտչյանը։ Հայ մարզիկը 1500 մետր վազքատարածությունում արժանացավ բրոնզե մեդալի և Հայաստանի առաջին մեդալը նվաճեց համաշխարհային ուսանողական խաղերի աթլետիկա մարզաձևում:
Մրցումային ժամանակացույցի առումով Երվանդի համար բավական ակտիվ շրջան է։ Վերադառնալով Չինաստանից՝ Երվանդը փայլուն մասնակցություն ունեցավ Համահայկական 8-րդ խաղերում՝ 1-ինը հաղթահարելով 800 և 1500մ վազքատարածությունները, իսկ հիմա արդեն մեկնել է Հունգարիա՝  մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է համաշխարհային ուսանողական խաղերից ստացած տպավորություններով, խոսում առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք համաշխարհային ուսանողական խաղերում մրցանակակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։ 
-Շնորհակալ եմ։ Ասեմ, որ այս մրցումները պետք է տեղի ունենային 2021-ին, սակայն COVID-ի պատճառով հետաձգվեցին  ու անցակցվեցին 2023թ.։ Երբ  տեղափոխեցին, հույսեր չունեի, որ կարող է իմ տարիքայիններին թողեն մասնակցել որովհետև այդ մրցումներին կա տարիքաին սահմանափակում՝ մինչև 26 տարեկան։ 2021-ին իմ վերջին մրցումն էր լինելու, սակյան մեկ տարի հետո իմացանք, որ հետաձգումից հետո թույլատրել են իմ տարիքայիններին մասնակցելու, ու  դա իմ վերջին հնարավորությունն էր լավ հանսդես գալու։ Մեկ տարուց  ավել պատրաստվել եմ, որ կարողանամ լավ հանդես գալ։ Նախպատրաստական շրջանն անցել եմ Գյումրիում, մարզչիս՝ Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ։ Հիմնական նպատակս էր լավ հանդես գալ ու վազել եզրափակչում։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։ Հայաստանի համար աթլետիկա մարզաձևում սա 1-ին մեդալն էր ուսանողական խաղերում:
-Ամեն դեպքում մեծ մրցաշար էր, ավելի քան 150 երկրների մասնակցությամբ։ Լարվածությունս մեծ էր, բայց տրամադրվածությունս ու պարապմունքներս լավ էի անցկացրել, ինչը հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ելույթիս առաջին վազքահերթն ավելի շատ  հետախուզական էր՝ նպատակով դեպի եզրափակիչ։ Մրցակիցներիս մի ճանաչում էի, մի մասին էլ՝ ոչ,  բայց բոլորն էլ ուժեղ էին։ 
Սա նպատակներիցս մեկն էր՝ 2019թ․ ունիվերսիադայի ձախողումից հետո։ Այն ժամանակ ամեն ինչ վատ դասավորվեց ինձ համար․ առաջին 150 մ  վազքին մարզակոշիկը ոտքիցս դուրս եկավ (մրցակիցս վրան էր կանգնել)։ Այս մեդալն ինձ երևի ավելի մեծ հույս տվեց ու վստահություն ներշնչեց՝ ինքս ինձ հավատալու ու ձգտելու՝ հասնել նպատակներիս, գիտակցել, որ կարող եմ անել ավելին, եթե ունեմ մեծ նպատակ։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
- Չինաստանից վերադառնալով՝ մասնակցեցի Համահայկական խաղերին, իսկ հիմա արդեն Բուդապեշտում եմ մարզչիս՝ Գրիգոր Բարսեղյանի հետ, որտեղ պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը։ Ամեն բան անելու եմ լավագույն կերպով ներկայանալու համար։ 
 

աթլետիկա Սպորտ Հայաստան Երվանդ Մկրտչյան բրոնզե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Գյումրի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին