Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։
Եվրոպայի լիգայի գավաթակիր, իսպանական «Սեւիլիայի» հետ դիմակայությունում «Մանչեսթեր Սիթին» առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով առավելության հասավ «Սեւիլիան»։
25-րդ րոպեին աչքի ընկավ Մարոկկոյի հավաքականի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։
63-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց մանչեսթերյան թիմի անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի ֆուտբոլիստները՝ 5:4: