f

Անկախ

Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է, «խաղաղության» կեղծ օրակարգի բերած հերթական ողբերգությունը․ Չալաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին


Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է, իր կողմից առաջ քաշած «խաղաղության» կեղծ օրակարգի բերած հերթական ողբերգությունը։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի արդյունքներին․

«Երեկ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը մեր հասարակության մեջ անհարկի սպասումներ էր առաջացրել, ենթադրելով մտածել, որ մենք կարող ենք այստեղ ձեռքներս ծալած նստել, իսկ հեռավոր Նյու Յորքում աշխարհի հզորները ինչ որ հրաշքով մեր կողմը կբռնեն։

Սակայն հրաշք տեղի չունեցավ՝ եղան տարբեր ելույթներ, շատերը արտաքուստ բարենպաստ, սակայն Անվտանգության խորհրդի որոշում չընդունվեց, և շատ պարզ պատճառով՝ այն պահից սկսած, երբ Հայաստանի գործող իշխանությունը, թեկուզ բանավոր, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և հարաժարվել է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մնացած աշխարհը հանգիստ շունչ է քաշել, և համարում է Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը, Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի տարածքը, Արցախում առկա աղետը՝ զուտ հումանիտար խնդիր, որը կարող է լուծվել նաև Ադրբեջանից կրիտիկական նշանակության ապրանք բերելով։ Մեծ հաշվով, հենց դա էր հնչում երեկ ԱԽ նիստին, և Հայաստանին հստակ հասկացնել տվեցին, որ մեր փոխարեն մեր կենսական հարցերը ոչ ոք չի պատրաստվում լուծել։

Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է, իր կողմից առաջ քաշած "խաղաղության" կեղծ օրակարգի բերած հերթական ողբերգությունը, որի աղետալի հետևանքները այսօր իրենց ամենօրյա կյանքի վրա են տեսնում ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները։

Երկրի պաշտպանությունը ամեն գնով ամրապնդելու, մեր ուժերը վերականգնելու, Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքին կոշտ հակազդեցություն ցույց տալու փոխարեն այս վարչակարգը 6 միլիոն դոլար է վատնում ինչ որ մի Snoop Dog-ի համերգի վրա, ուռճացնում է ոստիկանությունը, պարգևավճարներ է ցփնում իր հավատարիմ կամակատարների վրա, օրական փառատոններ է կազմակերպում երկրի ամեն անկյունում՝ և այս ամենը բթացնելու մեր գիտակցությունը, Արցախի հանձնումը հնարավորինս սահուն և անցնցում անցկացնելու համար։

Այս պայմաններում մեզ մնում է միայն անզիջում պայքարել մեր իրավունքների վերականգման համար և հասնել մեր երկրում նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Առանց այդպիսի իշխանության, ցանկացած առանձին վերցված գործողություն, կլինի դա ՄԱԿ Անվտանգության խորհրդում, առաջնագծում թե այլուր, հաջողության չնչին հավանականություն ունի, ուստի ազգային դաշտում գործող բոլոր ուժերին պետք է այսօր հետևողականորեն հաղթահարել իրենց տարաձայնությունները, և պատրաստվել մեր երկրի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլին»,-գրել է Չալաբյանը։

Ավետիք Չալաբյան ՖԲ Գրառում ՄԱԿ ԱԽ Նիկոլ Փաշինյան Արցախի շրջափակում Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին