Ղազախստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայության սահմանի պահպանության վարչության պետի առաջին տեղակալ Սերիկ Ահմետկալիեւը հայտնել է, որ Ղազախստանը 20 նոր ուղեկալ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին, տեղեկացրել է Ulysmedia.kz-ը։
Նա նշել է, որ նախատեսում է 50 ուղեկալների կառուցում «Անվտանգ երկիր» նախագծի շրջանակում։
«Հիմա կկառուցվեն 20 ուղեկալներ հյուսիսային ուղղությամբ, անմիջապես Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին։ Հարավային սահմաններին երեք մոդուլային ուղեկալ է կառուցվում։ Երկրի հարավ-արեւմուտքում վերջին հինգ տարում շահագործվել են 15 մոդուլային ուղեկալներ»,- ասել է պաշտոնյան։