Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Անկախին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը:
Լավրովը նշել է Լեռնային Ղարաբաղում սուր հումանիտար իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման խնդրի առաջնահերթությունը ՝ հաշվի առնելով 2020-2022 թթ. բարձր մակարդակով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հայտարարությունների համալիր իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հաստատման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները:
Ընդգծվել է, որ կարգավորման շահերից ելնելով ՝ սկզբունքորեն կարեւոր է կենտրոնանալ տեղում փոխադարձ ընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առանձին հարցերի, այդ թվում՝ տարբեր մակարդակներում առաջիկա շփումներին։