Լատվիայի պետական սահմանապահ ծառայությունը երեկվանից «լրացուցիչ մոբոլիզացիա» է նախաձեռնել Բելառուսի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։
Գերատեսչությունը պնդում է՝ նման որոշման պատճառը «հիբրիդային սպառնալիքի կտրուկ աճն է», սահմանային ծառայության տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում 96 մարդ փորձել է ապօրինի հատել սահմանը։
Լատվիայի իշխանությունների համոզմամբ՝ սահմանի անօրինական հատման գործընթացում ներգրավված են «բելառուսական պետական մարմինները»։
Լատվիայից բացի, Բելառուսի հետ սահմանային վերահսկողությունն ուժեղացրել է նաև Լեհաստանը։