Լրագրող, հրապարակախոս Նաիրի Հոխիկյանը գրում է. «Իշխանությունները և նրանց ծառայող մանկլավիկները բոլոր ժամանակներում կորցնում են զգացողությունը, որ իրենք ժամանակավոր են և թույլ են տալիս անբարո արարքներ։
Իշխանությունների հեռանալուց հետո նրանց թողած հետքերի բացասական հետևանքները ծանր են լինում պետության ու ազգի համար, բայց ամեն խնդիր լուծելի է, արյուն ու քրտինքով, բայց լուծելի է։
Բայց մեկ բան չի լուծվում։ Իշխանությունների հանցագործ պաշտոնյաների և նրանց մանկլավիկների նկատմամբ պատիժը անպայման պետք է լինի ծայրահեղ ծանր, օրենքի շրջանակում և ամենայն խստությամբ։ Կլինի։ Ես խոստանում եմ»։