f

Անկախ

Ռուսաստանի ԿԲ-ն կտրուկ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը ռուբլու փլուզումից հետո


Ռուսաստանի բանկը (ՌԴ Կենտրոնական բանկ) արտահերթ ժողովում հիմնական տոկոսադրույքը 8,5%-ից կտրուկ բարձրացրել է 12%-ի։ Արտակարգ միջոցներ են պահանջվել ռուբլու շարունակական անկման պատճառով, որը երկուշաբթի իջել է մեկ դոլարի դիմաց 100 «հոգեբանական նշագծից», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ ԿԲ-ն նախօրեին ցերեկը հայտարարել էր արտահերթ ժողովի մասին՝ այն բանից հետո, երբ ռուբլին նախ հատել էր մեկ դոլարի դիմաց 100, իսկ հետո՝ 101 ռուբլու սահմանագիծը։

Եվրոն բարձրացել է 111 ռուբլուց։ Սրանք նվազագույն շեմ են եղել ռուսական արժույթի համար 2022 թվականի մարտի 23-ից։ Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի արտահերթ նիստի մասին հայտարարությունից անմիջապես հետո ռուբլու փոխարժեքը սկսել է կտրուկ աճել, և Մոսկվայի բորսայում սակարկությունների ավարտին դոլարի փոխարժեքը կազմել է 97,15 ռուբլի, ինչը նույնիսկ ցածր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից:

Երեքշաբթի առավոտյան, ազգային արժույթի առուվաճառքի առաջին րոպեին, դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 5 ռուբլով, սակայն արդեն ժամը 07:01-ին փոխարժեքը վերականգնվել է երկուշաբթի օրվա փակմանը մոտ մակարդակի, ուշադրություն է հրավիրում ՌԲԿ-ն։

Մինչև երկուշաբթի ռուբլու անկումը, որը շարունակվում էր ամբողջ ամառ տնտեսական պատժամիջոցների ուժեղացման և ուկրաինական տևական պատերազմի ֆոնին, ռուսների մոտ նկատելի անհանգստություն չի առաջացրել։ Կենտրոնական բանկի կարգավորողը նույնիսկ ասել էր. «Այսօր ֆինանսական կայունությանը վտանգ չկա»։
 

Աշխարհում Կենտրոնական բանկ Ռուսաստան Ռուբլի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին