f

Անկախ

ԱՄՆ-ը դատապարտել է ուկրաինական նավահանգիստներ մեկնող նավերը ստուգելու՝ Ռուսաստանի որոշումը


Պետդեպարտամենտը կոչ է արել Մոսկվային վերադառնալ Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը: VOA-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները դատապարտել է Ռուսաստանի որոշումը՝ իրավունք վերապահել ստուգել բոլոր նավերը, որոնք մեկնում են ուկրաինական սևծովյան նավահանգիստներ՝ կարծելով, որ դրանք կարող են լինել ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։

«Մեր տեսանկյունից սա անընդունելի էսկալացիա է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Մոսկվայի պատասխանատվությունը հացահատիկի գործարքին չգնալու համար», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը: Նրա խոսքով՝ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը» Ռուսաստանի մասնակցության դադարեցումից հետո Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանը հարձակվել է նավահանգստային ենթակառուցվածքի 26 օբյեկտների վրա և ոչնչացրել ավելի քան 220 հազար տոննա հացահատիկ։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և, իհարկե, անհանգստացած ենք, որ ռուսական զինուժը կարող է ընդլայնել իր հարվածները Ուկրաինայում հացահատիկի օբյեկտների վրա և Սև ծովում քաղաքացիական նավերի վրա», – ասել է Պատելը:

«Կարևոր է հիշել, որ Ռուսաստանը պետք է անհապաղ նորից միանա Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը և հավելել.

«Նախաձեռնության շնորհիվ Ուկրաինան մատակարարել է ավելի քան 32 միլիոն տոննա հացահատիկ և կարևոր դեր է ունեցել համաշխարհային գների կայունացման գործում և եղել է առանցքային գործոն՝ ապահովելու, որ հացահատիկը հասնի այնտեղ, որտեղ պետք է գնա»:
 

Աշխարհում ԱՄՆ Վեդանտ Պատել ռուս-ուկրաինական պատերազմ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին