f

Անկախ

Ուկրաինացի զինվորականները «որոշակի հաջողության» են հասել Դոնեցկի մարզում․ Մալյար


Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են 3 քառակուսի կմ Բախմուտի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Բախմուտի ուղղության հարավային թևում, ընդհանուր առմամբ, արդեն ազատագրվել է 40 քառակուսի կմ տարածք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մալյարը նաև նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «որոշակի հաջողությունների» են հասել Ուրոժայնոյեի շրջանում։ Այնտեղ շարունակվում են ծանր մարտերը։ Նախօրեին տելեգրամյան ալիքները գրել էին, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է մուտք գործել գյուղի հյուսիսային հատված և դիրքերն ամրացնել կենտրոնական հատվածի հետ սահմանին, իսկ բնակավայրի հարավային հատվածը շարունակում է մնալ ռուս զինվորականների վերահսկողության տակ։

Telegram-ալիքներում տեղեկություններ են տարածվել, որ ռուս զինվորականներն արդեն լքել են Ուրոժայնոյեն, սակայն BILD-ի փորձագետ Յուլիան Ռոպկեն երկուշաբթի հայտնել է, որ այդ տարածքում մարտերը շարունակվում են։ Միաժամանակ, Ռուսաստանի ՊՆ-ն կիրակի հայտարարել է, որ «ուկրաինացի զինվորականները շարունակում են հարձակման փորձերը Ուրոժայնոյեի և Ստարոմայորսկու ուղղությամբ»։

Օգոստոսի 12-ին New York Times-ն էլ հայտնել էր, որ ուկրաինական բանակը «մարտավարական նշանակալի» առաջընթաց է գրանցել հակահարձակման ժամանակ։ Հրատարակության համաձայն՝ Ուկրաինան հազարավոր զինվորների, այդ թվում՝ իր ամենափորձառու ծովայիններին և զրահամեքենաներ է ուղարկել Մոկրիե Յալի գետի հովտի երկայնքով դեպի հարավ առաջխաղացման համար:
 

Աշխարհում Ուկրաինա ռուս-ուկրաինական պատերազմ Դոնեցկ Աննա Մալյար

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին