f

Անկախ

Ադրբեջանը անթաքույց պատրաստվում է նոր պատերազմի. Նաիրի Հոխիկյան


Ադրբեջանը անթաքույց պատրաստվում է նոր պատերազմի․
Տևական ժամանակ է, առաջնագծում լարված է՝ թշնամու կողմից սադրանքի վտանգի ֆոնին։ Սա գաղտնի տեղեկություն չի։ Գաղտնիքի մասին չեմ խոսի։ 
Ադրբեջանական դիրքերում ամենօրյա զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժ է, պարբերաբար բացազատումներ են անում, անօդաչուներ են օդ բարձրացնում, կրակում են մեր դիրքերի ուղղությամբ՝ օր օրի մեծացնելով լարվածությունը։ Դրան գումարվում են Ադրբեջանի տեղեկատվական դաշտում տարածվող սուտ լուրերը, թե իբր հայկական կողմից կրակել են իրենց վրա։ Այդկերպ թշնամին փորձում է ձևավորել կարծիք, թե իբր հայերն են լարվածություն հրահրում։ 
Մեր հայրենակիցներից շատերը, իհարկե, այս տողերը կարդալիս կրկին կմեղադրեն ինձ՝ իրենց հանգիստը խանգարելու համար, բայց պարտավոր եմ զգուշացնել, որ մեզ նոր պատերազմ է սպասվում, հերթական պատերազմը՝ դիվանագիտական ծանր խոսակցությունից առաջ։ 
Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ վերջին շրջանում ձևավորվել է պայմանավորված կամ չպայմանավորված, լուռ համաձայնություն, ըստ որի՝ կողմերը պարբերաբար ցույց են տալիս իրենց մկանները, իրար մեծ քանակի վնասներ են տալիս, ինչից հետո գնում են ղեկավարների խոսակցության։ Մինչև 2022-ի գարուն միայն Ադրբեջանն էր տարածքներ վերցնում ու պարտադրողի լեզվով խոսում, իսկ երբ հայկական բանակը ուշքի եկավ ու սկսեց պատասխան գործողությունների դիմել, ուժերի բալանսը որոշակիորեն հավասարվեց, բայց քանի որ Հայաստանն ունի բանակից ու հայրենիքից ոչինչ չհասկացող ղեկավարություն, ռազմական հաջողությունը դիվանագիտության մեջ կրկին վերածվում է պարտության։ Չմոռանանք մայիսի 11-ի Սոթքի դեպքերը, երբ մերոնք նկատելի հաջողություն էին արձանագրել, բայց դա հիմք չդարձավ դիվանագիտական խոսակցության ժամանակ։ 
Քանի որ հոկտեմբերին սպասվում է Նիկոլ-Իլհամ հերթական խոսակցությունը, կարծում եմ, առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից կպայթի այս առաջնագծային լարվածությունը, որը ընդհատումներով կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջ։ 
Կարևոր է պատրաստ լինել թշնամու բոլոր սադրանքներին՝ Տավուշից մինչև Վարդենիս ու Ջերմուկից մինչև Գորիս, Կապան, Ներքին Հանդ ու Մեղրի։ Արցախի վրա թշնամու լայնածավալ հարձակման վտանգը քիչ է։ 
Գիտեմ, որ մեր զորքը պատրաստ է դիմադրելու և նաև հակահարձակման անցնելու։ Անչափ կարևոր է զորքի հոգեբանական մարտունակությունը։ Ինչքան շփվում եմ զինվորների հետ, ավելի է մեծանում վստահությունս, բայց կրկին դիմում եմ խնդրանքով՝ լինել առավելագույն զգոն ու պատրաստ բոլոր հատվածներում, չզբաղվել կամ շատ քիչ հեռախոսներով, ծնողների հարցերին չտալ ձեր դիրքի մասին պատասխաններ, հաճախ լսել ռազմահայրենասիրական ոգեշունչ երգեր։ 
Հիշեք, որ ձեր թիկունքում մեր բնակավայրերն են, որտեղ ապրում են մեր բոլորիս քույրերն ու մայրերը։ Ոչ մի կերպ մի թուլացրեք զգոնությունը։ 
Միաժամանակ խնդրում եմ ռազմական ակումբներին՝ պատրաստ եղեք կամավորական աշխատանքներով օգնելու մեր բանակին։ 
Շնորհակալ եմ բոլոր այն հայերին, որոնք իմ կոչին արձագանքելով՝ մինչև այսօր շարունակում են քողարկիչ ցանցերի արտադրությունը։ Քողարկիչները լավագույն միջոցներից մեկն են դիմակայելու թշնամու առաջին հարձակմանը և ապահովելու զինվորների անվտանգությունը՝ մինչև հակահարձակում։

 

Նաիրի Հոխիկյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին