f

Անկախ

Մաքսիմ Մանուկյան․ «Հայրենիքում հանդես գալու պատասխանատվությունն անչափ մեծ էր․ ուրախ եմ, որ հաղթեցի»


Վերջերս «Միկա» մարզահամալիրում  կայացած ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցեցին 21 երկրների մարզիկ-մարզուհիներ։ Սա մարզաձևի պատմության առաջին ու միակ միջազգային մրցաշարն էր, որտեղ խաղարկվեցին Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի մրցանակները՝ խոշոր մրցանակային ֆոնդով։
Հայաստանցի  մարզիկները նվաճեցին չորս ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե պարգև։ 64 կգ կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց գյումրեցի Մաքսիմ Մանուկյանը։
Անկախի հետ զրույցում Մաքսիմը կիսվում է տպավորություններով, խոսում հաղթական տրամադրվածության և նմանատիպ մրցաշարերի անցկացման կարևորության մասին։


-Շնորհավորում ենք հայրենիքում տպավորիչ ելույթների և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Հայաստանի առաջնության ժամանակ կողի վնասվածք ստացա և չմասնակցեոցի Եվրոպայի առաջանությանը։ Վնասվածքս որոշ չափով ապաքինվեց, և սկսեցինք մարզվել՝ հավաքաների մասնակցելով  «Օլիմպավանում» մարզչիս՝  Հայկ Ավետիսյանի գլխավորությամբ և  հավաքականի տղաների հետ։ Շատ լավ նախապատարաստական շրջան անցա, մարտական էի տրամադրված, գիտեի, որ պետք է հաղթեմ, այլ տարբերակ չկար, և այդպես էլ ստացվեց։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։ 
-Սամբոյի պատմության մեջ առաջին անգամ  էր այսպիսի մեծ ու շատ լավ կազմակերպված միջոցառում անցկացվում, թե՛ կազմակերպվածությունւ, թե՛ մրրցանակային ֆոնդը հաշվի առնելով։ Կարելի է ասել աշխարհի առաջնության մասշտաբով էր  և առավել։ Վստահաբար կարող եմ ասել, բազում մրցաշարերի եմ մասնակցել տարբեր երկրներում, այսպիսի բացման արարաողություն, կազմակերպբվածություն, հանդիսականներ ոչ մի տեղ չեն եղել։
Առաջնությանը բոլոր քաշային կարգերում հրավիրվաժ էին մասնակցելու աշխարհի 8 լավագույն մարզիկները՝ աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոններ, մրցանակակիրներ, որոնք շատ ուժեղ էին։ 
Մրցման ընթացքում վնասվածքս, բնական է, զգացնել տվեց, շատ կարճ ժամանակ էր անցել, բայց ես կենտրոնացել էի միայն ու միայն հաղթելու վրա։
Կիսաեզրափակչում գոտեմարտեցի ղազախ մարզիկի դեմ, որի դեմ 2022-ին աշխարհի առաջնության ժամանակ մրցել էի, թեև հաղթել էի 2։1 հաշվով, բայց կար մրցավարների ակնհայտ կողմնապահություն։ Հայրենիքում 15 վայրկյանում 8։0 հաշվով հաղթեցի։ Եզրափակչում առավելության հասա ուզբեկ մարզիկի նկատմամբ։


-Հայրենիքում հանդես գալու պատասխանատվության մասին կխոսե՞ք։
-Պատասխանատվությունը շատ մեծ է, միայն ու միայն մտածում ես հաղթանակի մասին։ Շատ ոգևորված էի, քանի որ ելույթներիս ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, հայրենակիցներիս աջակցությունն անբացատրելի էր։
Նշեմ նաև, որ նմանատիպ մրցաշարերի անցկացումն անչափ կարևոր է։ Շատ երեխաներ մրցաշարից հետո  կձգտեն գալ-մարզվել՝ տեսնելով, որ մարզաձևը ուշադրության կենտրոնում է բոլոր առումներով։
Աշխարհի առաջնությունը Հայաստանում է կայանալու, հուսամ լիարժեք կվերականգնվեմ և հայրենիքում նույն հաջողությունը կրկին կկրկնեմ՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճելով։ Ցանկանում եմ անպայման նշել, որ այս նվաճումս, ինչպես և բոլորը, նվիրում եմ գյումրեցի Էդվարդ Մարանջյանին, որը քաջաբար զոհվեց  44-օրյա պատերազմում Ջրականի համար մղվող մարտերում․․․ հավերժ փառք ու պատիվ բոլոր տղաներին։ 

Հայաստան Սպորտ սամբո Մաքսիմ Մանուկյան ՀԱՕԿ ոսկե մեդալ Գագիկ Ծառուկյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին