f

Անկախ

Անցյալ տարի մեր ճանապարհներին զոհվել է 320 մարդ․ 2021-ի համեմատ ունենք դրական դինամիկա, սակայն դեռ շատ բարելավվելու տեղ ունենք․ Արսեն Թորոսյան


Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լուրերը, որոնք գրեթե ամեն օր գուժում են զոհերի մասին, խորը անհանգստանալու առիթ պետք է լինեն բոլորիս համար։ Պետք է հավելյալ ջանքեր գործադրել, որպեսզի այդ զոհերն ու վիրավորները էականորեն պակասեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը․

«Երեք հիմնական գործոն են ազդում ճանապարհային անվտանգության վրա՝ վարորդի վարքագիծը, տրանսպորտային միջոցի սարքին լինելը և նորմերին համապատասխանությունը և ճանապարհային ենթակառուցվածքները (ճանապարհի ծածկույթ, կահավորում նշաններով, այդ թվում գծանշաններով և այլն):

Պետական կառավարման համակարգը պետք է բարելավի ճանապարհային ենթակառուցվածքները, ինչն ինտենսիվ իրականացվում է վերջին տարիներին, ապահովի տրանսպորտային միջոցների տեխզննման պատշաճ համակարգ, վարորդական իրրավունք ստանալու խիստ քննություններ սահմանի, ինչպես նաև խիստ հսկողություն սահմանի ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։

Վարորդներն ու հանրության մնացած անդամներն էլ պետք է հնարավորինս անվտանգ ճանապարհային վարքագիծ դրսևորեն։ Այս առումով շատ կարևոր են մի քանի հիմնական գործոն՝ վարելիս ուշադրությունը չշեղելը (հեռախոսով խոսել, ծխել և այլն), անսթափ վիճակում չվարելը, սահմանված արագությունը չգերազանցելը և անկանոն չվարելը։

Անցյալ տարի մեր ճանապարհներին զոհվել է 320 մարդ։ Բացարձակ թվով մենք 2021 թվականի համեմատ ունենք դրական դինամիկա՝ 2021թ. ունեցել ենք 368 զոհ։ Սակայն 100.000 բնակչին բաժին ընկնող զոհերի թվով՝ մոտ 11, մենք դեռ շատ բարելավվելու տեղ ունենք։ Շատ են երկրները, որոնք ունեն 3-4 զոհ 100.000 բնակչի հաշվով, հետևաբար մենք էլ կարող ենք և պետք է փորձենք հասնել այդ իրավիճակին։ Եկեք բոլորս մտածենք այս ուղղությամբ, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ այս դժբախտությունից», - գրել է նա։

Հայաստան Արսեն Թորոսյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին