f

Անկախ

Սերգո Կարապետյանին շատ հստակ ասել եմ, որ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին և որակով։ Ուրիշ որևէ այլ ցուցում ես նրան չեմ տվել. Ս. Սարգսյան


Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ողջ ընթացքն ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, և եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատավություն կկրեր այն ժամանակ, և ոչ թե հիմա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ուրախ չէ պաշտպանել մեկին, ով զրպարտել է իրեն, բայց իրականությունը դա է։


Դատախազ Էդգար Արսենյանի հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, գործով ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանի հետ, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ձեր հարցը հռետորական է, որովհետեւ նախաքննության ժամանակ ասել եմ, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ 1971 թվականից, և այդ թվականից սկսած մենք ընկերներ ենք»:

Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքը Սերգո Կարապետյանի հետ վերջինիս  որպես գյուղնախարար աշխատելու տարիներին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Սերգո Կարապետյանի հետ ունեցել է զուտ աշխատանքային հարաբերություններ:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ծրագրի հետ կապված կոնկրետ հանձնարարություն Սերգո Կարապետյանին ինքը տվել է, թե ոչ, ՀՀ երրորդ նախագահը նշեց.

«Ոչ, ես Սերգո Կարապետյանին շատ հստակ ասել եմ, որ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին և որակով։ Ուրիշ որևէ այլ ցուցում ես նրան չեմ տվել»:

Հարցին՝ արդյո՞ք Սերգո Կարապետյանն այդ ծրագրի շուրջ նախագահին զեկուցելիս որևէ կերպ ասե՞լ է, որ «Ֆլեշ» ընկերությունն է ցանկություն հայտնել նշված ծրագրին մասնակցելու, Սերժ Սարգսյանն ասաց, որ չի զեկուցել այդ մասին.

Դատավոր Վահե Միսակյանը նաև հարցրեց, թե սույն ծրագրի հետ կապված արդյո՞ք ինքը հանդիպում ունեցել է Սերգո Կարապետյանի հետ, ինչին Սերժ Սարգսյանն արձագանքեց, որ հատուկ այդ ծրագրի հետ կապված ինքն առանձին հանդիպում չի ունեցել.

«Կար աշխատելաոճ, որ նախարարները պարբերաբար զեկուցում էին ՀՀ նախագահին իրենց վստահված ոլորտի գործերի իրավիճակի մասին»:

Ճշտող հարցին՝ ինքը ծրագրի վրա ազդելու ի՞նչ մեխանիզմներ ուներ, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահն ունի բոլոր լիազորությունները՝ վերահսկելու գործադիրի աշխատանքը:

Դատավոր Միսակյանը հրապարակեց Սերգո Կարապետյանի՝ նախաքննության ընթացքում տված հարցաքննությունից հատված, որում վերջինս նշել է, որ Բարսեղ Բեգլարյանին՝ ներկրումը կազմակերպելու թույլտվությունը տվել է ՀՀ երրորդ նախագահը, ապա հարցրեց, թե Սերգո Կարապետյանն ինչո՞ւ պետք է այդպիսի ցուցմունք տար։ Այս դիտարկմանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ չի ուզում ենթադրություններ անել։

«Դատարանը թող ինքը ենթադրություններ անի, թե ինչու Սերգո Կարապետյանը այդպիսի ցուցմունք տվել է ոչ առաջին և ոչ երկրորդ հարցաքննության ժամանակ»,- հավելեց նա:

Սերժ Սարգսյան դատավարություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին